Տարածաշրջան09:22, 05 Դեկտեմբեր 2014
Freedom House. Թուրքիայում համացանցը մասամբ է ազատ

Freedom House հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է համացանցի ազատության մասին տարեկան զեկույցը:
Freedom House-ի ցանկում Թուրքիան համացանցի ազատության տեսանկյունից 55 միավորով հայտնվել է մասամբ ազատ երկրների շարքում:
Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ ամենամեծ անկում ապրած երկրների
ցանկում Թուրքիան առաջին տեղն է գրավում: Նախորդ տարվա համեմատ Թուրքիան կորցրել է
6 միավոր, իսկ վերջին 5 տարիների ընթացքում՝ 13 միավոր: Զեկույցի՝ Թուրքիային վերաբերող հատվածում հիշեցվում է երկրում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների, կոռուպցիոն սկանդալի, ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համախոհ լրատվամիոցների` երկրում տեղի ունեցող դեպքերի ոչ պատշաճ լուսաբանման մասին: Նշվում է, որ այս ամենին հաջորդել է այդ ժամանակի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը «Twitter» սոցիալական կայքի մասին, թե իբր վերջինս և դրա նմանները սպառնալիք են ներկայացնում
հասարակության համար: Այդ ընթացքում արգելվեց մուտքը հազարավոր կայքեր, մասնավորապես «Soundcloud»-ը, «Vimeo»-ն, «Youtube»-ը, «Twitter»-ը: 2014 թվականի
ապրիլի դրությամբ Թուրքիայում արգելված կայքերի թիվը 11 հազարից հասել էր 40 հազարի:
Զեկույցը քննադատում է ազգային հետախուզական ծառայությանը
տրված արտոնություններն ու լիազորությունները: Համապատասխան այդ արտոնությունների՝
երկրի հետախուզությանն իրավասություն է
վերապահվում առանց դատարանի որոշման հետախուզություն
կատարել հասարակական կազմակերպությունների, մասնավոր ընկերությունների և անհատների
վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |