Իրավական13:45, 05 Դեկտեմբեր 2014
Դինքի գործով դատապարտված Օգյուն Սամասթը լրացուցիչ հարցաքննության է կանչվել
Թուրրքիայում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով սկսված լրացուցիչ դատավարության շրջանակներում նույն գործով 22 տարվա ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթը լրացուցիչ հարցաքննության է կանչվել: Այս անգամ արդեն Սամասթը 3 ժամ ցուցմունք է տվել վկայի կարգավիճակով:
Օրեր առաջ Սամասթը նամակ էր գրել դատախազ Յուսուֆ Դողանին՝ ասելով, որ
ցանկանում է հանցագործության վերաբերյալ «խոսել»: Այդ նամակի հիման վրա էլ Օգյուն
Սամասթը վկայի կարգավիճակով ցուցմունք տալու համար կալանավայրից դատախազություն էր
տեղափոխվել: Թուրքական «Դողան» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ցուցմունք
տալուց հետո մարդասպանը կրկին տեղափոխվել է կալանավար:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում՝
«Ակոս» թերթի խմբագրության առջև: 2012թ.
հունվարի 17-ին դատարանի որոշմամբ՝ Դինքի սպանության կազմակերպիչ համարվող Յասին
Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգուն Սամասթը՝ 22
տարվա ազատազրկման:
2014 թ. հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ
դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել
զրոյից:
Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման
ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ Դինքի սպանության ժամանակ բարձր
պաշտոններ զբաղեցրած 9 անձի, այդ թվում Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի
նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որոշումներ են ընդունվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |