Հասարակական12:04, 05 Դեկտեմբեր 2014
Թուրքիայում պահանջում են պաշտոնանկ անել վարչապետի խորհրդական Էթյեն Մահչուփյանին
Թուրքիայում կոռուպցիոն սկանդալից հետո հակաիշխանական գրառումներով հայտնի դարձած Ֆուաթ Ավնին «Twitter» սոցիալական կայքում վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանի մասին գրառումներ է կատարել: Ավնին, ով հանդես է գալիս կեղծանվամբ և չի ցանկանում բացահայտել իր ինքնությունը, պնդում է, որ կոռուպցիոն սկանդալին վերաբերող Մաչուփյանի հոդվածները իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում անհանգստության տեղիք են տվել:
Ըստ Ավնիի գրառումներից մեկում տեղ գտած պնդման՝ օլիգարխները իրենց անհանգստությունն
են հայտնել կառավարությանը ՝ պահանջելով, որ Մահչուփյանը կամ գրելը թողնի, կամ վարչապետի
խորհրդականի պաշտոնը:
Տեղեկացնենք,
որ օրեր առաջ Էթյեն Մահչուփյանը հարցազրույց
էր տվել թուրքական NTV հեռուստաալիքին
Դավութօղլուի հայազգի խորհրդականը քննադատություն էր հնչեցրել կառավարության և իշխող կուսակցության հասցեին: Քննադատությունները վերաբերել են կոռուպցիոն սկանդալին,
քրդական հարցի լուծմանը և ալևիների հիմնախնդիրներին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |