Հարցազրույց08:44, 06 Դեկտեմբեր 2014
Թուրք ռեժիսոր. «Դավադրության տեսություններ հորինելու հարցում Թուրքիան չեմպիոն պետություն է»

Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմ նկարահանած գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը շարունակում է մնալ թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Դեկտեմբերի 5-ից արդեն նրա ֆիլմը` «The cut» (Հատում), ցուցադրվում է Թուրքիայի կինոթատրոններում, իսկ պրեմիերան կայացել է դեկտեմբերի 2-ին Ստամբուլում:
Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած «Սաբահ» թեթրի թղթակիցը զրուցել է թուրք ռեժիսորի հետ: Այն հարցին, թե «մարդիկ ասում են` դուք հայկական սփյուռքի «հրաձիգն» եք:
- Ի՞նչ կասեք այդ մասին», թուրք ռեժիսորը պատասխանել է.
- Իհարկե այդպես չէ: Ֆիլմի ստեղծմանը հայերի կողմից տրամադրված ոչ մի գրոշ չկա: Թիկունքային աջակցություն նույնպես չեմ ստացել նրանցից: Հետաքրքիր է, բայց ֆիլմում զուտ թուրքական փողեր են ներդրվել: Բայց դե ես կարողանում եմ հասկանալ այն մարդկանց, ովքեր այդ տեսակ խոսակցությունն են տարածում: Ինչքան էլ չլինի, Թուրքիան չեմպիոն պետություն է դավադրության տեսություններ հորինելու հարցում: Վերոնշյալ խոսակցությունները հենց դրա վառ ապացույցն են: «Հատում» ֆիլմը նկարահանելն ինձ համար ըստ էության խղճի հարց է եղել:
- Դուք Հայկական հարցին դրսի կողմից եք նայել: Այս տեսակետը ինչպե°ս կմեկանբանեք:
- Այդ հարցին դուրսուներս չկա: Մեկ իրողություն է ու վերջ: Սա ձեզ համար ֆուտբոլի խաղ չի: Կա զուտ մի իրողություն և ես հավատում եմ դրան: Դա մեծ ողբերգությունն է:
- Ինչպիսի՞ն եղան հայերի արձագանքները:
- Եվ սփյուռքում, և Հայաստանում ֆիլմը դիտած հայերը տվեցին իրենց հավանությունը: Անկեղծ ասած` ես կարծում էի, որ նրանք խստորեն կքննադատեն: Բայց նրանք սիրեցին ֆիլմը:
Հիշեցնենք, որ «Հատում»-ը պատմում է տեղահանված մի հայի` մարդինցի դարբին Նազարեթ Մանուկյանի դեգերումների մասին: Հայոց ցեղասպանության տարիներին նա կորցնում է իր երկվորյակ դստրերին: Տարիներ անց, իմանալով, որ նրանք կարող է ողջ լինեն, ճանապարհվում է նրանց փնտրելու: Ֆիլմի սցենարը հեղինակել են ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ու իրանահայ Մարտիկ Մարտինը: Գլխավոր հերոսի դերակատարը ալժիրցի դերասան Թահար Ռահիմն է: Ֆիլմում նկարահանվել են նաև Սիմոն Աբգարյանը, Արսինե Խանջյանը և այլք: 138 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմի պրոդյուսերական կազմը համալրում են Ռուբեն Դիշդիշյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Մեհմեթ Թաթլըի՝ քանի դեռ Թուրքիայում իշխանության ղեկին Էրդողանն է, պետք է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը լուծում տալ, քանի որ Էրդողանից հետո շատ դժվար կլինի հասնել լուծման։

Ըստ Բարչըն Յինանչի՝ Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց այս պահին, ցավոք սրտի, դրան խանգարում են հարաբերությունները Ադրբեջանի հետ։

Կրիստինա Հարությունյանի հարցազրույցը թուրքագետ Գևորգ Կալլոշյանի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |