Իրավական10:00, 08 Դեկտեմբեր 2014
Թուրքական ընկերությունները դուրս են մնացել սահմանային ականզերծումների համար հայտարարված տենդերից
Դեկտեմբերի 8-ին լրանում սահմանամերձ գոտիներում ականապատ տարածքների մաքրման աշխատանքների իրականացման համար հայտարարված տենդերի ժամկետը: Թուրքական «Ա հաբեր» լրատվակայքը հայտնում է, որ մրցույթը հայտարավել է` համաձայն երկրի ներքին գործերի նախարարության և ՄԱԿ-ի միջև ստորագրված արձանագրության:
Ըստ այդմ` նախատեսվում է ականազերծել 11.5 մլն քմ տարածք Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ սահմանակից գոտիներում: Ականազերծման վերոնշյալ ծրագրի արժեքը կազմում է շուրջ 80 մլն եվրո: Թուրքիան հարևանների հետ սահմանամերձ գոտիներում ականազերծման աշխատանքները ցանկանում է կատարել է իր չափանիշները Եվրամիության սահմանների համալիր կառավարման քաղաքականության և ռազմավարության հետ համապատասխանեցնելու նպատակով: Ականամաքրումից հետո պիտի ներդրվեն սահմանների վերահսկման ավելի մարդասիրական և արդյունավետ ժամանակակից համակարգեր:
Նշվում է, որ թուրքական ընկերությունները չեն կարողացել բավարարել կամ համապատասխան լինել ներկայացված խստագույն պահանջներին, հետևաբար դուրս են մնացել տենդերից:
«Տենդերի պայմանների մեջ պարտադիր է եղել, որ 2011. 2012 և 2013 թվականին առնվազն 3 ականամաքրման ծրագիր ավարտած լինի հավակնորդ ընկերությունը: Իսկ այդպիսիք աշխարհի մասշտաբով կա ընդամենը անգլո-ամերիկյան 5 ընկերություն»,-
տեղեկացնում է «Ա հաբեր»-ը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |