Միջազգային12:24, 09 Դեկտեմբեր 2014
ASİMDER-ը պահանջել է ուսումնասիրել Թուրքիայի հայկական հիմնադրամների եկամուտներն ու ծախսերը

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարով հայտնի
հակահայկական ASİMDER («Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն»)
կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարությամբ է հանդես եկել՝
պահանջելով Թուրքիայում գործող հայկական հիմնադրամների, եկեղեցիների ու դպրոցների
եկամուտների ու ծախսերի վերաբերյալ ուսումնասիրություն անցկացնել: Այս մասին
հաղորդում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Կազմակերպության կենտրոնական գրասենյակում (Իգդիր) արված հայտարարության
մեջ Գյուլբեյը նշել է, որ հայկական լոբբին ու նրան ծառայող ազգայնական
գաղափարներով հայկական խմբերը տարբեր
ժամանակներում եկեղեցիները, դպրոցներն ու հիմնադրամները օգտագործել են
կազմակերպություններ հիմնելու կամ դրանք ֆինանսավորելու համար:
«Մեծ է հավանականությունը, որ նախկինի պես հայկական ֆաշիստական
գաղախարներով խմբերը նմանատիպ կազմակերպություններ հիմնելու համար մեր երկրի հայ
քաղաքացիներին կստիպեն դրամահավաքներ կազմակերպել: Մանավանդ, որ այսպես կոչված
Հայոց ցեղասպանության 100 ամյակի տարի հանդիսացող 2015 թվականին ընդառաջ միավորված
հայկական լոբբին ու Հայաստանը անպայման կձգտեն օգտվել Թուրքիայի հայկական
հիմնադրամների անշարժ գույքերից ստացված եկամուտներից»,- ասել է Գյուլբեյը:
Գյուլբեյի կարծիքով, ելնելով վերոնշյալից, Թուրքիայի ֆինանսների
նախարարությունը պետք է մանրամասն ուսումնասիրություն կատարի հայկական
հիմնադրամների, եկեղեցիների ու դպրոցների ստացած եկամուտների և որ ամենակարևորն է
ծախսերի վերաբերյալ:
Վերջինս նշել է նաև, որ եթե ֆինանսների նախարարությունը չսկսի նմանօրինակ
ուսումնասիրություն, ապա Թուրքիայի բոլոր կազմակերպությունները միասնական
ստորագրահավաք կսկսեն ուսումնասիրություն անցկացնելու համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |