Քաղաքական13:59, 09 Դեկտեմբեր 2014
Թուրք պատգամավորը սահմանի ականազերծման հարցը կապել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ
Թուրքիան,
ըստ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, մրցույթ է հայտարարել Հայաստանի և մյուս հարևանների հետ
սահմանամերձ գոտին ականազերծում իրականացնելու համար: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում»
կուսակցության (ԱԶԿ-MHP) պատգամավոր Մեհմեթ Գյունալը, անդրադառնալով այս հարցին, նախ
հիշեցրել է, որ փաստորեն թուրքական ընկերությունները դուրս են մնացել հայտարարված մրցույթից:
Ընդդիմադիր պատգամավորը հարց է բարձրացրել, թե ինչու պիտի Թուրքիայի սահմանամերձ գոտիների ականազերծումն իրականացնեն Եվրամիության ֆոնդերը կամ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը:
«Ի՞նչ է, ականազերծելու համար Թուրքիան փող չունի՞,- վրդովմունք է հայտնել Գյունալը: -Ինչու է այդպե՞ս: Որովհետև մոտենում է հայերի տեղահանության 100-րդ տարելիցը: Ահա թե ինչու իշխանությունները և հանրապետության նախագահը կուլիսներում տված խոստումները պահել կարողանալու համար նմանօրինակ քայլերի են դիմում»,- ըստ թուրքական «Հաբերլեր» կայքի` եզրակացրել է ընդդիմադիր պատգամավորը:
Նշենք, որ նախատեսվում է ականազերծել 11.5 մլն քմ տարածք Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ սահմանակից գոտիներում: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 80 մլն եվրո: Թուրքիան հարևանների հետ սահմանամերձ գոտիներում ականազերծման աշխատանքները ցանկանում է կատարել է իր չափանիշները Եվրամիության սահմանների համալիր կառավարման քաղաքականության և ռազմավարության հետ համապատասխանեցնելու նպատակով: Ականամաքրումից հետո պիտի ներդրվեն սահմանների վերահսկման ավելի մարդասիրական և արդյունավետ ժամանակակից համակարգեր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |