Տարածաշրջան12:02, 11 Դեկտեմբեր 2014
«Հայկական հարցը հարյուրամյակին ընդառաջ». ժխտողական կոնֆերանսները հաճախակիանում են

Վերջին ամիսներին թուրքական համալսարաններում
մեկը մյուսի հետևից Հայոց ցեղասպանությանը նվիրված տարբեր մասշտաբի ժխտողական
գիտաժողովներ են անցկացվում: Հերթական գիտաժողովը տեղի է ունեցել Սաքարիայի
համալսարանում: Թուրքական «Ռադիկալ»-ը ներկայացրել է գիտաժողովի գլխավոր բանախոսներից Սաքարիայի համալսարանի
դասախոս, պատմաբան Ֆիքրեթթին Յավուզի ելույթը:
Յավուզը նշել է, որ Մեհմեթ Ֆաթիհ (15-րդ դար) սուլթանի
ժամանակներից սկսած մինչև 19-րդ դար հայերի ու թուրքերի միջև խնդինիրներ չեն եղել՝
ավելացնելով որ հայկական հատվածի համար շրջադարձային են եղել 1840-1870թթ.-ը:
Վերջինիս խոսքերով այդ ընթացքում հայկական համայնքում մեծացել է սեփական
պետոթյունը հիմնել ցանկացող երիտասարդ սերունդ: Իսկ երիտասարդների, իր խոսքերով, անջատողական
գաղափարների առաջացումը Յավուզը կապել է միսիոներական խմբերի գործունեության հետ: Նրա
խոսքով Օսմանյան կայսրությունում բոլոր տեսակի անջատողական գործողություններն են
կապված եղել միսիոներական գործունեության հետ, քանզի վերջիններիս նպատակը Արևելյան
հարցն է եղել, իսկ Հայկական հարցը, ըստ Յավուզի, դրա մի մասն է:
Գիտաժողովին դասախոսական կազմից ու ուսանողներից
բացի մասնակցել են տարբեր մակարդակի պետական պաշտոնյաներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |