Տարածաշրջան14:38, 11 Դեկտեմբեր 2014
Թուրք ազգայնական պատգամավորը կինոթատրոնում դիտել է ցեղասպանության մասին ֆիլմը

Գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի՝ Հայոց ցեղասպանությանը մասին
«Հատում» ֆիլմը կինոթատրոնում հանդիպեցրել
է քաղաքական հայացքներով թերևս միմյանցից ամենահեռու թուրք պատգամավորներին:
Թուրքիայում արդեն մի քանի օր ցուցադրվող ֆիլմը Անկարայի «Բույուլու Ֆեներ»
կինոթատրոնի միևնույն սրահում դիտել են ազգային փոքրամասնությունների շահերը
պաշտպանող «Ժողովուրդների Դեմոկրատիա» կուսակցությունից ընտրված պատգամավոր Սըրրը
Սուրեյա Օնդերը և քեմալիստական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից ընտրված պատգամավոր
ազգայնական հայացքներով հայտնի Դիլեք Յըլմազը:
Այս մասին հայտնում է թուրքական «Գերչեք գյունդեմ» լրատվական կայքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ պատգամավորները, միմյանց հանդիպելով, չեն կարողացել զսպել իրենց զարմանքը, սակայն սահմանափակվել են միայն իրար ողջունելով:
Հիշեցնենք, որ «Հատում»-ը պատմում է տեղահանված մի հայի` մարդինցի դարբին
Նազարեթ Մանուկյանի դեգերումների մասին: Հայոց ցեղասպանության տարիներին նա կորցնում է իր երկվորյակ դստրերին: Տարիներ անց, իմանալով,
որնրանք կարող է ողջ լինեն,
ճանապարհվում է նրանց փնտրելու:
Ֆիլմի սցենարը հեղինակել են ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ու իրանահայ Մարտիկ
Մարտինը: Գլխավոր հերոսի դերակատարը
ալժիրցի դերասան Թահար Ռահիմն
է: Ֆիլմում նկարահանվել են նաև Սիմոն Աբգարյանը, Արսինե Խանջյանը և
այլք:
138 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հորդանանում, Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում:
Իտալական, ֆրանսիական, գերմանական և
ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմի պրոդյուսերական կազմը համալրում են
Ռուբեն Դիշդիշյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը:
Ermenihaber:am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |