Միջազգային07:43, 11 Դեկտեմբեր 2014
Թուրք հոդվածագիրը հայերին, հույներին, եզդիներին և քրդերին անվանում է Թուրքիայի թշնամիներ

Քյոլնի համալսարանում դեկտմեբերի 6-7-ը
կազմակերպվել էր ցեղասպանություների թեմային նվիրված կոնֆերանս: Թուրքական «Յենի
աքիթ» լրատվակայքի սյունակագիր Ռամազան Ալքանն իր հեղինակած «Չար դաշինք Թուրքիայի
դեմ» հրապարակման մեջ կոնֆերանսի կազմակերպիչներին ու մասնակիցներին անվանում է
քրդերի բարեկամներ և Թուրքիայի թշնամիներ:
Համաժողովը կրել է «Ցեղասպանություն, արդարություն և առերեսում. Ոչ` 1915-ից մինչև Շանգալի ցեղասպանություններին» խորագիրը: Կազմակերպչական աշխատանքներն իրականացրել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ սերտ առնչություններ ունեցող 2013-ին ստեղծված Եվրոպայի խաղաղություն և ժողովրդավարության խորհուրդը» (ABDEM): Համաժողովում ելույթներով հանդես են եկել հայ, հույն, քուրդ, ասորի, եզդի և արևմտյան երկրների գիտնականներ: Բանախոսներն անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև հույների, ասորիներ, եզդիների ու քրդերի դեմ իրականացված ցեղասպանական գործողություններին:
Հոդվածագիրը նշում է, որ վերոնշյալ ցեղասպանագործության մեջ ծանր մեղադրանքներ են հասցեագրվել ինչպես Օսմանյան Կայրսությանը, այնպես էլ ներկայիս Թուրքիայի Հանրապետությանը: Հնչել են կոչեր օսմանցիների և թուրքերի կողմից ցեղասպանության ենթարկված ազգային փոքրամասնությունների միավորման և միասնական պայքարի անհրաժեշտության մասին:
«Նրանք բոլորը Գերմանիայի հովանու ներքո հարձակվել են մեր երկրի վրա»,- դժգոհություն է հայտնում Ռամազան Ալքանը` «ՔԲԿ»-ին անվանելով ահաբեկչական կազմակերպություն, որի նպատակը Թուրքիան պառակտելն է: Ալքանը նկատել է տալիս, որ վերոնշյալ կոնֆերանսը նախապատրաստությունն էր գալիք 2015-ին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |