Իրավական12:10, 11 Դեկտեմբեր 2014
Նոր ցուցմունքներ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթից

«Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանած Օգյուն Սամասթը սպանության վերաբացված գործով ցուցմունք է տվել որպես վկա:
Նա հայտնել է, որ սպանության օրը Հալասքարգազի պողոտայում, որտեղ գտնվում է «Ակոսի» խմբագրությունը, իրեն հետևել են երկու հոգի, ինչի մասին տեղյակ է պահել գործի անմիջական կազմակերպիչ Յասին Հայալին, ում ասել է, թե իրեն հետևողները, հավանաբար, ոստիկաններ են: Հայալն էլ հանդարտեցրել է Սամասթին՝ ասելով, որ ոստիկանությունն էլ է իրենց հետ:
Սակայն հետաքրքիրն այն, որ սպանության օրը՝ առավոտյան և ցերեկը արված տեսագրությունները ժամանակին ջնջվել էին: Ինչի մասին դեռ 2 տարի հայտարարել էին նաև Դինք ընտանիքի փաստաբանները:
Ըստ Սամասթի՝ այդ տեսագրությունները հավանաբար ջնջվել են, որպեսզի իր նշած 2 անձի ինքնությունը չբացահայտվի:
Սամասթը պատմել է նաև, որ լսել
է Յասին Հայալի և Դինքի սպանության մյուս կազմակերպչի՝
Էրհան Թունջելի խոսակցությունը, որի ժամանակ Հայալը ասել է, թե իրենց «թիկունքը ամուր
է», քանի որ սպասվող գործողության մասին տեղյակ
են անվտանգության գլխավոր վարչության հետախուզության նախկին բաժնի պետ Ռամազան Աքյուրեքը
և Ստամբուլի հետախուզության նախկին բաժնի պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |