Մշակութային10:43, 12 Դեկտեմբեր 2014
Ստամբուլի «Մարալ» համույթը կտոնի իր 35-ամյակը (կադրեր վերջին փորձերից)

Ստամբուլի նեղլիկ
փողոցներից մեկում գտնվող շենքերից մեկի մուտքին փակցված «ՄԱՐԱԼ» երգի ու պարի
համույթ» գրությամբ ազդագիրը հայկական աշխույժ ներկայության
մասին է ազդարարում:
Ներսում անսովոր ու հայկական եռուզեռ է տիրում: Ամենուր հայկական տարազներ, աքսեսուարներ,
հայերեն զրույցներ ու երաժշտություն: Դերձակները վերջին շտկումներն են ավելացնում հագուստներին, երաժիշտները փորձին են
նախապատրաստում դուդուկներն ու զուռնա-դհոլները: Առաջիկա համերգի վերջին փորձերն
են արվում: Ծրագիրը ներառում է բացառապես հայկական պարեր. «Քոչարի», «Իշխանաց պար» ու «Ծաղկած բալենի»: «ՄԱՐԱԼ»-ը
պատրաստվում է տոնել իր 35-ամյակը:
Ստամբուլի «ՄԱՐԱԼ» երգի ու պարի համույթը հիմնադրվել է
1980թ. Բենոն Կուզաբաշի և ընկերների կողմից: Համույթի
գործունեության հիմնական նպատակն է ներկայացնել հայկական մշակույթը,
պարերը, երգ-երաժշտությունը:
1992 թվականից գեղավեստական ղեկավարի
պաշտոնն ստանձնել են 1980-ականների մարալցի պարողներ Կարպիս-Իրիս Չափքան
ամուսինները:
Խումբն
ունի
շուրջ
6- 36 տարեկան 140 պարող: Պարողները Ստամբուլի Եսայան հայկական դպրոցի ներկա ու նախկին սաներն են:
«Մեծ հուզմունքով ու ոգևորությամբ ենք սպասում համերգին:
Գեղեցիկ ծրագիր ենք պատրաստել ու հույս ունենք՝
հանդիսատեսին կպարգևենք երջանիկ պահեր»
-ասում է Կարպիս Չափքանը:
Այն հարցին,
թե ինչպիսին է հետաքրքրությունը համերգի հանդեպ,
Կարպիս Չափքանը պատասխանեց, որ համերգը կայանալու է 2.500 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճում և ներկայումս տոմսերը գրեթե ամբողջովին վաճառված են:
Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, «Istanbul Kongre Merkezi»
կոչվող համերգասրահում,
ժամը՝ 20:00:
Աստղիկ Իգիթյան / Ստամբուլ
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |