Քաղաքական07:53, 14 Դեկտեմբեր 2014
Դեմիթաշ. «Պատգամավորներ ենք դարձնելու և՛ ալևիներին, և՛ հայերին»
Թուրքիայի ընդդիմադիր քրդական «Ժողովուրդների
դեմոկրատիա» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ, ծագումով զազա քուրդ Սելահաթթին
Դեմիրթաշը մի շարք հայտարարություններով է հանդես եկել թուրքական «Yol TV»
հեռուստաալիքի եթերից: Խոսելով 2015-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից`
Դեմիրթաշը նշել է, որ «HDP»-ն որպես կուսակցություն վստահաբար մասնակցելու է
ընտրություններին` հաղթահարելով 10 տոկոսի պարտադիր շեմը:
«Ի՞նչ է, գողերը կարող են նպատակ ունենալ հասնելու 50 տոկոս ձայների, իսկ մենք չե՞նք կարող հաղթահարել 10 տոկոսանոց շեմը»,- ակնարկելով իշխանական «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությանը` ասել է Դեմիրթաշը: Նա նաև հերքել է իշխանական ճամբարից իրեն ուղղված քննադատությունները, թե իբր համագործակցում է գյուլենական ուժերի հետ: Հարցազրույց տալ գյուլենական համայնքին մոտ կանգնած թերթերից մեկին, ըստ Դեմիրթաշի, դեռ չի նշանակում համագործակցել նրանց հետ:
«HDP»-ի համանախագահը մասնավորապես դժգոհել է, որ ալևիներին տեղ չեն տալիս իշխանական համակարգերում: Մինչևիսկ հասարակ տնօրենի պաշտոնում չեն նշանակում որևէ ալևիի: Բայց հարկավոր է, որ նրանք պատգամավորներ ունենան օրինակ խորհրդարանում:
«Մեծ թվով ալևի պատգամավորներ պետք է լինի,- ասել է Դեմիրթաշը: - Ալևիի, հայի, քրդի հոգսերը մեր հոգսերն են լինելու: Ձեռքի ձեռքի ենք տալու, պատգամավորներ ենք դարձնելու և ալևիներին, և հայերին»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |