Իրավական13:46, 15 Դեկտեմբեր 2014
Դինքի սպանության գործով ցուցմունք է տալիս նախկին ոստիկանապետը

Ստամբուլում լույս տեսնող
«Ագոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության շրջանակներում
այսօր ցուցմունք տալու է կանչվել Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթթին Ջերահը:
«Ագոս»-ի տեղեկացմամբ՝ Ջերահը
սպանության մեջ ներգրավված լինելու կասկածանքով կանչվել է Ստամբուլի արդարադատության
պալատ: Նա հարցաքննվել է գործը վարող դատախազ Յուսուֆ Դողանի կողմից:
Միևնույն հարցաքննության շրջանակներում
նախորդ շաբաթ պահանջ է ներկայացվել բացի Ջելալեթթին Ջերահից հարցաքննել նաև Ստամբուլի
անվտանգության ծառայության հետախուզության վարչության նախկին պետ Ահմեթ Իլհան Գյուլերին
և Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգյորին:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը
սպանվել է «Ակօս» խմբագրության դիմաց, 2007-ի հունվարի 19-ին: Սպանության անմիջական
կատարող Օգյուն Սամասթը 25 տարվա ազատազրկման դատապարտվեց: Նա որոշակի արտոնություններից
օգտվելով` կարող է 10 տարի անց հայտնվել ազատության մեջ: Մյուս ազատազրկման դատապարտվածը
Յասին Հայալն է, ում դատարանը ցմահ է տվել: Թեև դատավարության ժամանակ մի շարք սկանդալային
վկայություններ եղան, որոնք ապացուցււմ էին, որ Դինքի սպանության մասին նախօրոք տեղյակ
են եղել ոստիկանությունն ու ժանդարմերիան, սակայն ոչ ոք լուրջ պատիժ չկրեց դրա համար:
Ավելին, Սամասթի հետ Թուրքիայի դրոշով նկարված թուրք ոստիկանի պաշտոնը բարձրացվեց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |