Տարածաշրջան09:17, 15 Դեկտեմբեր 2014
Հասան Ջեմալ. «Էրդողանը կրակի հետ է խաղում»

Մի քանի օր շարունակ խոսակցություններ
էին շրջանառվում, թե Թուրքիայում իրավապահները պետք է ձերբակալեն մի շարք քաղաքացիների,
որոնց շարքերում կլինեն նաև լրագրողներ: Եվ ահա դեկտեմբերի 14-ի վաղ առավոտյան ոստիկանությունը
միաժամանակյա օպերացիա է իրականացրել երկրի 13 նահանգներում և բերման ենթարկել ավելի
քան 3 տասնյակ մարդու: Ստամբուլի գլխավոր դատախազ Հադի Սալիհօղլուն 31 կասկածյալի ձերբակալության
մասին որոշում է ընդունել: Հրապարակվել է ձերբակալվածների անվանացանկը, որոնց մեջ կա նաև հայտնի «Զաման» ընդդիմադիր պարբերականի
խմբագրական խորհրդի ղեկավար Էքրեմ Դումանլըն, ինչպես նաև մոտ երկու տասնյակ լրագրողներ:
Ձերբակալվածները մեղադրվում են «Իշխանությունը զավթելու, զինված ահաբեկչական կազմակերպություն
հիմնելու, ղեկավարելու, անդամակցելու, խարդախություն և զրպարտություն անելու մասին»
հոդվածի հատկանիշներով:
Թուրքական «T24» լրատվակայքի
տեղեկացմամբ` ոստիկանությունն այդ արշավն իրականում սկսել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի
վարչակազմի հետ առճակատման մեջ գտնվող գյուլենական համայնքի գաղափարները կիսող լրատվամիջոցների
դեմ: Տեսակետ կա, որ նման կերպ թուրքական իշխանությունները փորձում են լռեցնել գյուլենականներին:
Լրագրողների զանգվածային ձերբակալությունը
Թուրքիայի հասարակական և մտավորական շրջանակներում առաջացրել է մեծ վրդովմունք ու դժգոհություն,
որը դրսևորվել է սոցմեդիայում: Հանրաճանաչ բազմաթիվ գործիչներ Twitter միկրոբլոգի միջոցով
իրենց դատապարտող խոսքերն են հասցեագրել իշխանություններին: Մասնավորապես թուրք գրող,
լրագրող Հասան Ջեմալը Twitter-ում գրել է, որ Էրդողանը կրակի հետ է խաղ անում, չի կարողանալու
ճզմել մարդկանց ազատությունները: «Ռադիքալ» պարբերականի սյունակագիր Ջենգիզ Չանդարը
իր զորակցությունն է հայտնել ձերբակլաված լրագրողներին և թուրքական իշխանությունների
արարքն անվանել դեպի բռնապետություն տանող անխոհեմություն: «Ջումհուրիյեթ» թերթի հրապարակումների
համակարգող Մուրադ Սաբունջուն էլ հանդես է եկել հայտարարությամբ, որ Թուրքիայում լրագրության
վրա բանեցվող ճնշումների ու բռնությունների դեմ պայքարի դուրս գալն առնվազն պատվի հարց
է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |