Միջազգային13:26, 15 Դեկտեմբեր 2014
Միջազգային մամուլ. «Թուրքիայում դեկտմբերի 14-ի գործողությունը հարձակում էր մամուլի ազատության վրա»

Միջազգային մամուլն
անդրադարձել է դեկտեմբերի
14-ին Թուրքիայում ոստիկանության
անցկացրած գործողություններին,
որի ժամանակ ձերբակալվել
են
2 տասնյակից ավելի թուրք
լրագրողներ:
Արտասահմանյան լրատվամիջոցներն
այս գործողությունները հիմնականում
որակում են որպես հարձակում ԱՄՆ-ում
բնակվող իսլամական գործիչ,
իր իսկ կողմից ստեղծված իսլամական շարժման ղեկավար ազգությամբ թուրք Ֆեթուլլահ
Գյուլենին մոտ կանգնած
ԶԼՄ-ների
վրա:
Մասնավորապես Reuters-ը
գրում է, որ ոստիկանական գործողությունները կատարվել են
այն բանից հետո, երբ Թուրքիայի
նախագահ Ռեջեփ Թայիփ
Էրդողանը ակնարկ էր արել Գյուլենի
աջակիցների նկատմամբ նոր օպերացիա իրականացնելու
մասին:
BBC-ն
նույնպես կարծում է որ
Թուրքիայի ոստիկանության գործողություններն ուղղված են
եղել գյուլենամետ ընդդիմադիր
լրատվամիջոցների դեմ:
Իսկ գերմանական «Deutsche Welle» թերթը դեկտեմբերի 14-ի գործողությունները
որակել է որպես հարձակում
«մամուլի
ազատության վրա»:
Թուրքական
«Յենիշաֆաք» թերթի ներկայացմամբ՝
վերոնշյալ լրատվամիջոցները կամ
Թուրքիայի կամ նախագահ
Էրդողանի դեմ են
հանդես գալիս և
աջակցում են «զուգահեռ
կառույցին»: Վերջինը թուրքական
լրատվամիջոցներում նույնականացվում է
գյուլենական համայնքի հետ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի
14-ի վաղ առավոտյան
ոստիկանությունը միաժամանակյա
օպերացիա է իրականացրել երկրի 13 նահանգներում և բերման ենթարկել ավելի քան 3 տասնյակ մարդու: Ձերբակալվածների մեջ են հայտնի «Զաման» ընդդիմադիր պարբերականի
խմբագրական խորհրդի ղեկավար Էքրեմ Դումանլըն, ինչպես նաև մոտ 2 տասնյակ լրագորղներ:
Ձերբակալվածները մեղադրվում
են «Իշխանությունը զավթելու, զինված ահաբեկչական
կազմակերպություն հիմնելու, ղեկավարելու, անդամակցելու,
խարդախություն և զրպարտություն անելու մասին» հոդվածի հատկանիշներով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |