Տարածաշրջան13:18, 16 Դեկտեմբեր 2014
«Թուրքիայում եթե քննադատես իշխանությանը, հաջորդ օրը դուռդ կթակեն հարկային տեսուչները»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի`
«Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն
անդրադարձել է դեկտեմբերի 14-ի ոստիկանական օպերացիային, որի ժամանակ ձերբակալվել
էին շուրջ երկու տասնյակ լրագրողներ:
Թուրքիայի երիտասարդ գործարարների միության կազմակերպած ծրագրին մասնակցելիս` Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Թուրքիան սրընթաց արագությամբ գնում է դեպի բռնատիրական կառավարում:
«Մամուլի ազատությունից ենք խոսում: Անազատ մամուլի երկրում ժոողովուրդն էլ ազատ չէ: Դուք չեք կարողանում օգտվել տեղեկացված լինելու ձեր իրավունքից: Առավոտ գիշերով կգան ձեռ դուռը կթակեն, բերման կենթարկեն, ցուցմունք կվերցնեն ձեզնից»,- ըստ «Զաման» պարբերականի` ասել է ընդդիմադիր առաջնորդը:
Դատապարտելով իշխանությունների կողմից բանեցվող
ճնշումը մարդկանց խոսքի ազատության և ազատ արտահայտվելու իրավունքի վրա`
Քըլըչդարօղլուն հիշեցրել է Թուրքիայում ժողովրդավարության բացակայությա մասին:
«Եթե իշխանությանը քննադատես, հաջորդ օրը դուռդ կթակեն հարկային տեսուչները: Սրա անունը ժողովրդավարություն չէ»:
Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ խոսակցություններ էին շրջանառվում, թե Թուրքիայում իրավապահները պետք է ձերբակալեն մի շարք քաղաքացիների, որոնց շարքերում կլինեն նաև լրագրողներ: Եվ ահա դեկտեմբերի 14-ի վաղ առավոտյան ոստիկանությունը միաժամանակյա օպերացիա է իրականացրել երկրի 13 նահանգներում և բերման ենթարկել ավելի քան 3 տասնյակ մարդու: Ստամբուլի գլխավոր դատախազ Հադի Սալիհօղլուն 31 կասկածյալի ձերբակալության մասին որոշում է ընդունել: Հրապարակվել է ձերբակալվածների անվանացանկը, որոնց մեջ կա նաև հայտնի «Զաման» ընդդիմադիր պարբերականի խմբագրական խորհրդի ղեկավար Էքրեմ Դումանլըն: Ձերբակալվածները մեղադրվում են «Իշխանությունը զավթելու, զինված ահաբեկչական կազմակերպություն հիմնելու, ղեկավարելու, անդամակցելու, խարդախություն և զրպարտություն անելու մասին» հոդվածի հատկանիշներով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |