Միջազգային14:10, 16 Դեկտեմբեր 2014
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կոչը Թուրքիային

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և
Կենտրոնական Ասիայի ներկայացուցիչ Յոհան Բիրը վերջին 2 օրում Թուրքիայում սկիզբ
առած լրագրողների ձերբակալությանների վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Թուրքական «Զաման»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ մասնավորապես ասվում
է. «Դատապարտում ենք Թուրքիայում ընդդիմադիր ձայների հանդեպ գնալով ահագնացող
ճնշումը: Ձերբակալված լրագրողներն անհապաղ պետք է ազատ արձակվեն»:
Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ հոդվածներ գրող լրագրողները սպառնալիքների են ենթարկվում, իսկ սկանդալը, որին անմիջական առնչություն ունեն Թուրքիայի նախկին կառավարության անդամները, վերածվել է տաբուի:
Թերթը հիշեցրել է նաև, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած մամուլի ազատության վերաբերյալ զեկույցում 180 երկրների շարքում Թուրքիան զբաղեցնում է 154-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ի վաղ առավոտյան ոստիկանությունը միաժամանակյա
օպերացիա է իրականացրել երկրի 13 նահանգներում և բերման ենթարկել ավելի քան 3
տասնյակ մարդու: Ձերբակալվածների մեջ են հայտնի «Զաման» ընդդիմադիր պարբերականի
խմբագրական խորհրդի ղեկավար Էքրեմ Դումանլըն, ինչպես նաև մոտ 2 տասնյակ
լրագորղներ: Ձերբակալվածները մեղադրվում են «Իշխանությունը զավթելու, զինված
ահաբեկչական կազմակերպություն հիմնելու, ղեկավարելու, անդամակցելու, խարդախություն
և զրպարտություն անելու մասին» հոդվածի հատկանիշներով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |