Իրավական07:28, 16 Դեկտեմբեր 2014
Դավութօղլու. «Դինքի սպանությունը պատահականություն չէր»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն,
պատասխանելով «ՀաբերԹուրք» լրատվականի հարցերին, անդրադարձել է «Ակոս» թերթի
հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը: Դավութօղլուն նախ պատմել է, որ
Դինքի հետ ծանոթություն հաստատել է գիտական գործունեության շրջանակներում, միասին
մասնակցել են մի շարք կոնֆերանսների: Անջնջելի տպավորություն է թողել հատկապես այն
դեպքը, երբ մի անգամ Ստամբուլի փաստաբանների միությունում անցկացվող բաց նիստի
ժամանակ Դինքը ելույթ ունենալիս ասել է. «Եթե նույնիսկ մենք գյավուր ենք, ապա ձեր
գյավուրներն ենք, այս հողերի գյավուրներն ենք»:
Դավութօղլուն համոզմունք է հայտնել, որ Դինքի սպանությունը պատահականություն չէր: «Երբեք չեմ կարող մոռանալ սպանության օրը: Լուրն առա ու տխրեցի: Անմիջապես զանգահարեցի այդ ժամանակվա արտգործնախարար Աբդուլլահ Գյուլին: Ես Ստամբուլում էի, նա` Անկարայում: Առաջարկեցի, որ սփյուռքին կոչ անենք գալ Ստամբուլ և մասնակցել հուղարկավորությանը, զանգահերլ և պատտոնապես հրավիրել նաև մեր դեսպաններին: Կանչեցինք, բոլորը եկան: Մի իսկական հեղափոխություն էր: Ժողովուրդը տեր կանգնեց Հրանտ Դինքին: Մեր բոլոր տաբուները մեկ առ մեկ կոտրել է հարկավոր»:
Հարցին, թե արդյոք Դավութօղլուն կհանդիպի Դինքի ընտանիքին, վարչապետը պատասխանել է, որ հնարավոր է: Նա նաև հիշեցրել է ազգությամբ հայ Էթյեն Մահչուփյանին իր գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին` վստահեցնելով, որ դա արել է ոչ թե նրա ազգային պատկանելության, այլ ինտելեկտուալ կարողությունների և նրա հանդեպ վստահություն ունենալու համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |