Հոդված07:36, 17 Դեկտեմբեր 2014
Ադրբեջանցի հրեա շառլատանը քարեր է նետում Հայաստանի վրա ապակե տնից
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Հրեական և իսրայելական լուրերի JNS.org կայքը տեղադրել է Արյե Գուտի թունոտ, հակահայկականհոդվածն ամպագոռգոռ խորագրով՝ «Հակասեմիտիզմը Հայաստանում. հստակ և այժմեական վտանգ»:
JNS.org կայքը հեղինակին ներկայացնում է որպես մի «ադրբեջանական իսրայելցու», որը «Իսրայելա-ադրբեջանական միջազգային կազմակերպության վարչության անդամ է, Իսրայելում «ԱրդարությունԽոջալուի համար» միջազգային քարոզարշավի պաշտոնական համակարգողը և միջազգայինհարաբերությունների մասնագետ»:
Տասնյակ ադրբեջանական և թուրքալեզու լրատվամիջոցներ շտապեցին վերահրապարակել այսհայատյաց քարոզչությունը՝ ընդգծելով, որ այն վերցված է «հանրաճանաչ» իսրայելյան լրատվականաղբյուրից: Հնարավոր է, որ հոդվածը գրվել է Բաքվում, տեղադրվել իսրայելական և հրեականհրապարակումներում, ապա արտատպվել Ադրբեջանում՝ ընթերցողների մոտ ստեղծելով այնպիսիտպավորություն, որ այն գալիս է երրորդ կողմի անաչառ աղբյուրից:
Գուտը պնդում է, որ Հայաստանի հրեական փոքրամասնությունը «խիստ նվազել է ավելիհանդուրժողական» խորհրդային իշխանության փլուզումից հետո… Ավելի ուշ նա ընդունում է, որ«Հայաստանի շարունակվող տնտեսական անկումը» նույնքան վճռորոշ է եղել հրեաների թվաքանակինվազման համար՝ «հինգ հազարից դառնալով ընդամենը մի քանի հարյուր»: Սակայն, Գուտըմիտումնավոր չի նշում, որ նույն ժամանակահատվածում ավելի քան մեկ միլիոն հայ է լքել իրհայրենիքը՝ անտանելի տնտեսական պայմանների պատճառով:
Այնուհետև ադրբեջանցի հրեա հեղինակը մեղադրում է հայերին «մշակութային բռնության» համար՝վկայակոչելով հակասեմական գրքերի և հեռուստատեսային ծրագրերի գոյությունը: Սակայն նադժկամությամբ ընդունում է, որ «նման ցավալի դեպքեր» տեղի են ունենում «շատ երկրներում»: Եթեայդպես է, ապա ինչո՞ւ է նա առանձնացնում Հայաստանը: Հնարավոր է, որ նա հետին մտքեր ունի:Որպես «Արդարություն Խոջալուի համար» միջազգային քարոզարշավի պաշտոնական համակարգողԻսրայելում», Գուտը վճարովի գործակա՞լ է, թե՞ այս ծանր` ադրբեջանամետ և հակահայկականհոդվածներ գրելու աշխատանքը կատարում է բարեսիրտ տրամադրությամբ:
Գուտը շարունակում է վարկաբեկել հայերին՝ պնդելով, որ «Հայաստանում 2.2 մլն չափահասբնակչության շուրջ 1.3 միլիոնը հակասեմական վերաբերմունք է արտահայտել»: Նա մոլորեցնում էընթերցողներին՝ թյուր կարծիք ստեղծելով, թե անձամբ է հարցազրույց անցկացրել 1.3 միլիոն հայերիհետ, որոնք ենթադրաբար հակահրեական հայտարարություններ են արել… Գուտը նկատի ունիհրեական «Ընդդեմ զրպարտության միության» (ADL) համաշխարհային թերի հետազոտությունը, ըստորի, պատահական ընտրված 500 հայերի 58 տոկոսը, որոնց հետ հարցազրույց են վարել հեռախոսով,հակասեմական տեսակետներ է արտահայտել: Քանի որ Գուտի 1.3 միլիոն ցուցանիշը վերցված է ADL-ի հետազոտությունից, ապա նա պետք է նշեր նաև իր սիրելի Ադրբեջանի՝ մարդու իրավունքներիամենակոպիտ ոտնահարման երկրներից մեկի նույն հետազոտության արդյունքները, որը ցույց էտալիս, որ 2.4 միլիոն ադրբեջանցիներ (գրեթե կրկնակի ավելի հայերի թվից) հակասեմականվերաբերմունք են տածում:
Քանի որ Գուտը թաքցնում է ադրբեջանցիների տվյալները, եկեք դրանք բացահայտենք և ADL-ի 11հարցերի պատասխանները համեմատենք Հայաստանի ցուցանիշների հետ.
1) 3.2 միլիոն ադրբեջանցիներ և 1.5 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաները ավելի հավատարիմ են Իսրայելի, քան թե այն երկրի հանդեպ, որտեղ նրանք ապրում են»:
2) 3.4 միլիոն ադրբեջանցիներ և 1.6 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաները չափազանց հզոր են գործարար աշխարհում»:
3) 3.2 միլիոն ադրբեջանցիներ և 1.5 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաները չափազանց հզոր են միջազգային ֆինանսական շուկաներում»:
4) 2 միլիոն ադրբեջանցիներ և 1 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաներըդեռ շատ են խոսում այն մասին, թե ինչ է պատահել նրանց հետ Հոլոքոստի ժամանակ»:
5) 3.4 միլիոն ադրբեջանցիներ և 1.3 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաներին չի հետաքրքրում, թե բացի իրենցից, ինչ է կատարվում մյուսների հետ»:
6) 2.5 միլիոն ադրբեջանցիներ և 1.1 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաները չափազանց մեծ վերահսկողություն ունեն միջազգային հարցերի վրա»:
7) 2.5 միլիոն ադրբեջանցիներ և 1.1 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաները չափազանց մեծ վերահսկողություն ունեն Միացյալ Նահանգների կառավարության վրա»:
8) 2.4 միլիոն ադրբեջանցիներ և 1.2 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաները կարծում են, որ իրենք ավելի լավն են, քան մյուս ժողովուրդները»:
9) 2.3 միլիոն ադրբեջանցիներ և 0.9 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաները չափազանց մեծ վերահսկողություն ունեն համաշխարհային լրատվամիջոցների վրա»:
10) 2 միլիոն ադրբեջանցիներ և 0.8 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Հրեաները պատասխանատու են աշխարհում տեղի ուենցող շատ պատերազմների համար»:
11) 2.4 միլիոն ադրբեջանցիներ և 1.4 միլիոն հայեր պատասխանել են «հավանաբար ճիշտ է». «Մարդիկ ատում են հրեաներին իրենց վարվելակերպի պատճառով»:
ADL-ի համաշխարհային հետազոտության արդյունքներն ավելի շշմեցուցիչ են Թուրքիայի համար,որտեղ բացահայտվել է, որ 34 միլիոն թուրքեր՝ 49 միլիոն չափահաս բնակչությունից, հակասեմիտ են(գրեթե 70 տոկոսը):
Գուտն ավարտում է իր հակահայկական խզբզանքը՝ այսպես կոչված Խոջալուի ջարդերըներկայացնելով որպես «20-րդ դարի ամենաաղետալի ողբերգություններից մեկը», դրանով իսկ «613անձանց» ենթադրյալ սպանությունները Խոջալիում Արցախյան պատերազմի ժամանակհավասարեցնելով Հրեական հոլոքոստի վեց միլիոն զոհերի և Հայոց ցեղասպանության 1.5 միլիոնզոհերի հետ...
Գուտը հավանաբար տեղյակ չէ Բենջամին Ֆրանկլինի հայտնի խոսքերին. «Քարեր մի նետեք ձերհարևանների ուղղությամբ, եթե ձեր տան պատուհանները ապակյա են»...
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |