Հոդված06:46, 17 Դեկտեմբեր 2014
Խորհուրդներ` հակառակ ուղղությամբ
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Որքան մոտենա Ցեղասպանության 100-ամյակը, այնքան պիտի շատանան Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականի հայտարարությունները: և այս առումով, երևույթը պետք է ընկալել օրինաչափ. ի վերջո ճիշտ չեն այն պնդումները, որ Մահչուպյանի նշանակման մեջ դեր չի ունեցել նրա հայազգի լինելը և թե Մահչուպյանն ընդհանրապես թուրքական հրատապ հարցերի նկատառումով է, որ նշանակվել է վարչապետի խորհրդական:
Անկարայի համար երևույթը ինքնին ենթակա է լիարժեք շահարկման. միջազգային ընտանիքին ցույց տալ, որ ազգային փոքրամասնությունները հարգվում են աշխարհիկ կարգերով ղեկավարվող կառավարման համակարգի կողմից: Իր խորքում Մահչուպյանի առաքելությունը կապվում է ուղղակիորեն հայկական գործոնի հետ և ավելի մասնակի` 100-ամյակի հետ առնչված Անկարայի ձեռնարկած գործողություններին:
Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմանի բացման պայմանականության մասին խոսելով Դավութողլուի խորհրդականը պարզապես վերաբանաձևել է Անկարայի նախապայմանային քաղաքականությունը: Բեկումնային այլ հայտարարություն ակնկալելը քաղաքականորեն կարող է մեկնաբանվել պարզամտությամբ:
100-ամյակին ընդառաջ հայկական ծայրահեղականության աճի մասին նախատեսություն անելով, Մահչուպյանը` իբրև Թուրքիայի պետական գործիչ հայկական կողմի վրա է բարդում փոխզիջումներով լուծման չհանգելու պատասխանատվությունը:
Այս հայտարարությունները Անկարայի դասական տեսակետներին համահունչ և գուցե նաև ակնկալելի կեցվածքներ են: Հայկական կողմը քաղաքական, հասարակական, թե լրագրական մակարդակներով աղմուկ բարձրացնելու տենդին չլծվելու հարկադրանքի առջև է: Սա տակավին սկիզբն է և նախանշել է որոշ վարքագիծ 100-ամյակի հետ կապված թուրքական քարոզչաքաղաքական գործողություններին:
Այս վարքագծին առընթեր, այսինքն պաշտոնական կեցվածքների հայտարարությունների կողքին, սպասվում են այլ քայլեր: Հաշտեցման միտող սեմինարներ, նման խորհրդաժողովների համար հատկացվելիք դրամաշնորհներ, «Թուրքիա հրամմեցեք»-ի տարբեր հրավերներ, արվեստի և մշակույթի համատեղ ելույթներ, ձեռնարկներ և նմանատիպ նախաձեռնություններ:
Սահմանը փակ պահելով, ժողովուրդների բարեկամության, հաշտեցման, «Անատոլու հանրային մշակույթ»-ի ներկայացման հատկացված երեկոների կազմակերպում և Թուրքիայի կերպարի դրական կարծրատիպերի ստեղծման փորձերը հետևողական, աշխույժ և անընդմեջ պիտի շարունակվեն Թուրքիայում, թե այլուր:
Հրավեր ստացող հայկական կողմը կա՜մ մերժելու և կամ էլ այս բոլորը իմանալով ընդառաջելու և այնտեղ կարելիի սահմաններում հարցերը արծարծելու ընտրանքի առջև է: Ավելի՜ն. Թուրքիայի քաղաքացիություն վերականգնելու առիթներ, պապենական կալվածքների վերատիրանալու կամ դրանց փոխհատուցումը ստանալու իրավական ճանապարհներ անցնելու ցուցմունքները հետզհետե շոշափելի կերպարանք պիտի ստանան:
Մահչուպյանը թե՜ պիտի հայտարարի հայ-թուրքական հարաբերությունների պայմանական և փաթեթային լինելը` հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ. այսինքն սահմանը փակ է, մինչև այն ժամանակ,
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |