Միջազգային10:46, 18 Դեկտեմբեր 2014
HaberTurk. «Հայերը 2015-ին շնչահեղձ են անելու Թուրքիային»

Թուրքիայի կառավարությունը չի կատարել իր առջև
դրված 3 հանձնարարությունները: Սա նկատել է տալիս «ՀաբերԹուրք» լրատվականի լրագրող
Մուհարրեմ Սարըքայան իր «Երեք շեմ» վերտառությամբ հոդվածում: Լուծման կարոտ այդ
հարցերը հետևյալներն են`
1. Հայկական հարց
2. Քրդական հարց
3. Կիպրոսի ու Եվրամիության խնդիրը
Մուհարրեմը հիշեցնում է, որ Աբդուլլահ Գյուլը դեռևս տարեսկզբին բոլորին զգուշացրել էր այդ հարցերի չլուծման պարագայում կանխատեսվող հետևանքների մասին:
Մասնավորապես Հայկական հարցի վերաբերյալ հոդվածի հեղինակը գրում է. «Հայոց ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն հռչակած Հայաստանը և դա սատարող եվրոպաբնակ ու ամերիկաբնակ հայկական սփյուռքը 2015 թվականին բավականին լուրջ կերպով շնչահեղձ են անելու Թուրքիայի»:
Իսկ քրդական կարգավորումը, ըստ Մուհարրեմի, բավականին երկար ձգձգվում է ու դեռ ոչ մի հանգուցալուծման չի հասել: Բացի այդ 2015-ի առաջին կիսամյակում Անկարայի առջև դարձյալ ծառանալու է կիպրական հարցը եվրաանդամակցության բանակցությունների համատեքստում: Հոդվածագիրը դժգոհություն է հայտնում, որ տարին վերջանում է, բայց վերոնշյալ երեք առանցքային հարցերից և ոչ մեկում թուրքական կառավարությունը էական առաջընթաց չի արձանագրել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |