Տարածաշրջան14:54, 18 Դեկտեմբեր 2014
«Ապացուցեք, որ Հայոց ցեղասպանությունը չի եղել». քննական հանձնարարություն թուրք ուսանողներին
Թուրքիայի Իզմիր քաղաքի «Սեպտեմբերի 9» կոչվող համալսարանի պրոֆեսոր Թուրքան
Բաշյիղիթի՝ ուսանողներին տված հանձնարարությունը, որում նա ուսանողներից պահանջել է
փաստերով ապացուցել, որ Հայոց ցեղասպանությունը չի եղել, «Twitter» սոցիալական ցանցում
բուռն բանավեճի առիթ է դարձել: Այս մասին հաղորդում է թուրքական «Ռադիկալ» թերթը:
Թուրք պրոֆեսորը միջանկյալ քննության փոխարեն ուսանողներին հանձնարարել է «Հայոց
ցեղասպանության մասին պնդումները չեզոքացնող» աշխատանքներ գրել, իսկ իր
սենյակի դռան վրա փակցրել է հետևյալ գրությունը. «Աշխատանքները,
որոնցում, ի հեճուկս Հայկական հարցի ու Հայոց
ցեղասպանության մասին պնդումների, դուք
պետք է ապացուցեք, որ Թուրքիան ցեղասպանություն չի իրագործել, ներկայացրեք 18.12.14թ.–ին նշանակված միջանկյալ քննությանը»:
Ուսանողները նկարել են վերոնշյալ գրությունը և տեղադրել սոցիալական ցանցերում, ինչն
էլ բուռն հակազդեցության է հանդիպել հարցի վերաբերյալ այլ կարծիք
ունեցողների և հատկապես Թուրքիայում ապրող հայերի կողմից:
Ողջ գիշեր շարունակված «թվիթերյան» բանավեճին բավական ուշ միացել է հանձնարարությունը տված պրոֆեսորը և պատասխանել իր քայլը դատապարտողներին՝ ասելով,
որ ինքը գիտական հարց է տվել: Ի պատասխան բանավեճի ժամանակ հնչած այն հարցին, թե ինչ
է լինելու, եթե որևէ ուսանող ներկայացնի այնպիսի աշխատանք, որում կնշվի, որ
ցեղասպանությունը եղել է, թուրք պրոֆեսորը հայտարարել է, որ քննության
արդյունքները կհանրայնացնի:
«Ռադիկալ»-ի հոդվածագիրը հիշեցրել է նաև, որ Բաշյիղիթը հայտնի է Հայոց հարցի վերաբերյալ «աշխատանքներով» ու «թվիթերյան» հակահայկական գրառումներով և մեջբերել վերջինիս ամենաթարմ հայտարարություններից մեկը՝ «Լավաշն էլ վերցրեցին, հիմա սրանք մեզանից հող էլ կուզեն»: Նշենք, որ այս գրառումը ևս բուռն հակազդեցության էր հանդիպել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |