Միջազգային10:58, 03 Մարտ 2015
Ելույթի ժամանակ թուրք դեսպանի վրա նռան հյութ են շփել

Ֆրանսիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հաքքը Աքիլին ենթարկվել է ցուցադրական հարձակման: Դեպքը տեղի է ունեցել Փարիզի «Դեկարտ» համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որտեղ դեսպանը մասնակցելիս է եղել «Աշխարհիկությունը Թուրքիայում և Ֆրանսիայում» խորագրով գիտաժողովին:
Դեսպանի ելույթի ժամանակ մի երիտասարդ մոտեցել է և նրան ու անսպասելի կերպով վրան նռան հյութ լցրել: Ըստ թուրքկան «yenicaggazetesi.com.tr» լրատվակակայքի՝ իրավապահների կողմից ձերբակալված նշյալ երիտասարդը ազգությամբ հայ Ֆրանսիայի քաղաքացի է:
Թուրք դեսպանը ելությից հետո հայտնել է, որ ոստիկանությունը պարզել է երիտասարդի ինքնությունը: Աքիլը նշել է, որ նախկինում էլ են եղել նմանատիպ հարձակումներ՝ հիշեցնելով Մարսելում և Փարիզում թուրքական զբոսաշրջության գրասենյակների վրա կատարված հարձակումները:
Իսկ հարցին, թե արդյոք 1915-ի 100-րդ տարելիցին ընդառաջ նմանատիպ հարձակումները կավելանան, Աքիլը խորհուրդ է տվել այդ հարցն ուղղել Հայկական սփյուռքին՝ միաժամանակ հավելելով, որ զարմանալի չի լինի, եթե ավելանան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |