Միջազգային11:55, 04 Մարտ 2015
ԱՄՆ-ում Աթաթուրքի արձանի կառուցման նախաձեռնության դեմ բողոքելու կոչ

ԱՄՆ-ում հրատարակվող «Masis Post» հայկական թերթը տեղի հայ համայնքին կոչ է արել բողոքել Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող Քարսոն քաղաքում Աթաթուրքի արձանի կառուցման նախաձեռնության դեմ:
Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվակայքի` «Masis Post»-ը հայ համայնքին մասնավորապես կոչ է արել իրենց բողոքն արտահայտել արձանի կառուցման վերաբերյալ մարտի 4-ին քաղաքապետարանի կողմից անցկացվող հանրային բաց քննարկումների ժամանակ:
Թուրքական կայքը նշել է, որ Կալիֆորնիա նահանգը Հայաստանից հետո աշխարհի ամենահայաշատ վայրն է:
Աղբյուրը հիշեցրել է վերջերս հայ ուսանողների միության նախաձեռնությամբ Բերքլիի՝ «Կալիֆորնիա» համալսարանի ուսանողական խորհրդի ընդունած որոշումը, որով բուհի ղեկավարությանը կոչ էր արվում Թուրքիային զրկել համալսարանի կողմից հատկացված ավելի քան 72 մլն դոլար արժողությամբ պարտատոմսերից և այդ երկրում ներդրումներից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան միջազգային հանրությանը կոչ է արել հնարավորինս շուտ անցնել գործի և երաշխավորել, որպեսզի Իսրայելը կատարի իր պարտականությունները։

Կողմերը քննարկելու են Սիրիայի վերակառուցմանն ուղղված քայլերը։

Նախատեսվում է, որ Ֆիդանը կվերահաստատի Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Դեսպանների հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահն անդրադարձել է Հարավային Կովկասին, մասնավորապես Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին։
Իսմայիլ Բեքայը նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարից լսած խոսքերը բնավ կառուցողական չէին։
Սույն հոդվածում ներկայցվում է, թե ինչպես են Թուրքիան, տարածաշրջանի քրդերն ու երկրներն արձագանքել PKK-ի հիմնադիր առաջնորդի զենքերը վայր դնելու և ինքնալուծարվելու վերաբերյալ կոչին։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Սիրիայի անցումային շրջանի ղեկավար Ահմեդ Շարան։
Իսրայելական «Hayom» թերթի համաձայն՝ Թել Ավիվը հավաստիացումներ է պահանջել Վաշինգտոնից, որ Թուրքիան Սիրիայում ռազմաբազա չի հիմնի:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |