Տարածաշրջան08:38, 05 Մարտ 2015
Zaman. Գալիպոլիի 100 ամյակի միջոցառումների նախապատրաստություններ չկան

Թուրքիայում Չանաքքալեի (Դարդանել, Գալիպոլի) հաղթանակի հարյուրամյակի առթիվ ակնկալվող լայնամասշտաբ միջոցառումները հայտնվել են փակուղում: Այս մասին հայտնող թուրքական ընդդիմադիր «Զաման» պարբերականի կայքը նկատել է տալիս, որ մինչև հաղթանակի օրը երկու շաբաթ է մնացել, իսկ թերակղզում հիշատակման միջոցառումների կամ որևէ նախագծի հետք անգամ չի երևում:
«Չանաքքալեի հաղթանակի 100 ամյակի առթիվ մեծ տոնակատարությունների սպասելիքները հիասթափության են վերածվել: Չանաքքալեի քաղաքապետ Ուլգյուր Գյոքհանը տեղեկացրել է, որ 100 ամյակի միջոցառումների նախապատրաստությունները լավ չեն ընթանում: Ըստ քաղաքապետի` ստեղծվել է տարածքային հանձնաժողով, բայց ոչ համապատասխան բյուջե կա, ոչ էլ անձնակազմ: Քաղաքապետարանը փորձում է իր հնարավորությունների սահմաններում 100 ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպել, բայց դրանք բավարար չեն»:
Նույն աղբյուրի համաձայն` Գալիպոլիի 100 ամյակի տոնակատարությունների մասին դեռ չորս-հինգ տարի առաջ ամպագորգոռ հայտարարություններ էին արվում, «Չանաքքալե 2015 գործակալություն» հիմնադրելու մասին էր խոսվում, իսկ երեք տարի առաջ Չանաքքալեի նահանգապետարանի կողմից հիմնվել էր «2015թ. համակարգող կենտրոնը», սակայն «այդ կառույցը փորձում է գիտաժողովների, պոեզիայի ընթերցումների, հուշարձանների մոտ անցկացվող փոքրամասշտաբ արարողությունների միջոցով ծածկել չիրականացվող նախագծերի բացթողումները»:
«Զամանը» տեղեկացնում է, որ չնայած բոլոր նախնական հայտարարություններին` այս տարվա մարտի 18-ի Չանաքքալեի միջոցառումները ոչնչով չեն տարբերվելու նախորդ տարիներից: Այդ օրը լինելու են միայն երկու միջոցառում` քաղաքի կենտրոնում գտնվող «Մարտի 18»-ի հրապարակում և «Զոհերի հուշարձանի» մոտ:
Մինչդեռ, ավելի վաղ Չանաքքալեի նահանգապետարանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ մարտի 18-ին և ապրիլի 24-25-ին Չանաքքալեի հաղթանակի 100 ամյակին նվիրված միջոցառումներին հրավիրված մեծաթիվ հյուրերի և ակնկալվող բազմամարդության պատճառով Թուրքիայի քաղքացիներին արգելվում է այդ օրերին մուտք գործել միջոցառումների տարածք: Այս հայտարարությունը նույնիսկ Թուրքիայի որոշ քաղաքացիական-հասարակական կազմակերպությունների կողմից բողոքի և դատարան դիմելու պատճառ էր հանդիսացել:
Չանաքքալեի քաղաքապետը այս առթիվ նշել է.« Այս աշխատանքները պետք էր երկու տարի առաջ նախագծել: Նահանգապետ Ահմեթ Չընարը և նախկին նահանգապետ Գյունգյոր Ազիմ Թունան պայքարեցին, բայց նրանց լիազորություն և միջոցներ չտրվեցին: Մեղավորն Անկարան է: Հուսով եմ ` 2015թ. ընթացքում կկարողանանք որոշ նախագծեր իրականացնել: Որոշակի անհանգստություն ունեմ: Հուսով եմ` մեր նախագծերը նոելանդացիների միջոցառումներից պակաս ազդեցիկ չեն լինի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |