Միջազգային13:34, 10 Մարտ 2015
Իրաքի թեմի առաջնորդը նամակով դիմել է արքայազն Չարլզին

Հայ առաքելական եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատրյանը ապրիլի 24-ին Թուրքիայի իշխանությունների կողմից Դարդանելում կազմակերպվելիք միջոցառումներին Անգլիայի արքայազն Չարլզի և որդու` Հարրիի մասնակցության վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Արքայազն Չարլզին և նրա որդուն ուղղված նամակ-հայտարարության մեջ արքեպիսկոպոս Ասատրյանը հիշեցրել է Հայոց ցեղասպանության հարցում Անգլիայի ունեցած պատասխանատվության մասին: Այս մասին գրում է Թուրքիայում հրատարակվող «Ագօս» հայկական շաբաթաթերթի կայքը:
Հայ բարձրաստիճան հոգևորականը նամակում նշել է, որ ապրիլի 24-ին տեղի ունենալիք միջոցառումներն իրականում ոչ թե միտված են Դարդանելի ճակատամարտի հիշատակմանը, այլ դրանք մի ռասայի հիշողությունները ոչնչացնելու օրինակ են:
Ասատրյանը, ով Դարդանելում կազմակերպվելիք միջոցառումները որակել է որպես անգթության և ժխտողականության հաղթանակ, հիշեցրել է, որ դաշնակից պետությունները (Անտանտ) 1915-ի դեպքերը ճանաչել են, որպես մարդկության դեմ ուղղված հանցանք:
Արքեպիսկոպոսն ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Ուինսթոն Չերչիլը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, նշել է. «Անգլիան, որ խոստացել էր պատժել ցեղասպանության մեղավորներին, այժմ` 21-րդ դարում, պարգևատրում է մի ազգի բնաջնջման պատասխանատուներին»:
Նամակի վերջում հիշեցվում է Ադոլֆ Հիտլերի «Հայերի կոտորածն այժմ ո՞վ է հիշում» արտահայտությունը և արքայազնին հորդոր հղվում չմասնակցել նշյալ խոսքերը հիշեցնող միջոցառումներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |