Հասարակական20:00, 09 Մարտ 2015
Էրդողանը «Twitter»-ում հետևորդների թվով աշխարհում 3-րդ առաջնորդն է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Twitter» սոցիալական ցանցում ունի 5 միլիոն 969 հազար հետևորդ և աշխարհի լիդերների շաքում 3-րդ տեղում է: Ֆրանսիական «Le Journal de Dimanche» թերթը դասակարգել է աշխարհի լիդերներին` ըստ իրենց թվիթերյան էջի հետևորդների: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Ըստ այդմ` ցուցակում առաջին տեղում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով ունի 55 միլիոն 844 հազար հետևորդ, երկրորդ տեղում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին` 10 միլիոն 482 հազար հետևորդով, իսկ երրորդ տեղում է Թուրիքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը`5 միլիոն 969 հետևորդով: Ըստ ֆրանսիական պարբերականի` ցուցակի 4-րդ տեղում է կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը:
Ի դեպ Հռոմի պապի թվիթերյան ակտիվությունը առանձնանում է նրանով, որ նա ունի 8 թվիթերյան էջ `տարբեր լեզուներով (անգլերեն, գերմաներեն, լեհերեն, արաբերեն և ֆրանսերեն, պորտուգալերեն, իսպաներեն, իտալերեն):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |