Միջազգային08:50, 10 Մարտ 2015
Թուրքիան հանցագործությունների թվով 13-րդն է 41 եվրոպական երկրների շարքում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է բռնությունների վերաբերյալ հերթական զեկույցը: Թուրքական ընդդիմադիր «demokrathaber.net» լրատվակայքի տեղեկատվությամբ` «Բռնության կանխարգելման հարցում եվրոպական իրականության և համաշխարհային իրադրության հաշվետվություն- 2014» անվամբ զեկույցի համաձայն` Թուրքիան 41 եվրոպական երկրների շարքում գրավել է 13-րդ տեղը` ըստ բռնությունների և սպանությունների արձանագրված ցուցանիշների: Իր այդ ցուցանիշներով Թուրքիան անհամեմատ ավելի լավ դիրք է զբաղեցնում, քան Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Վրաստանը, Ուզբեկստանը և Ալբանիան: Իսկ ահա Հայաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Ադրբեջանը, Թուրքմենստանը և Տաջիկստանը ավելի Թուրքիայի համեմատ ավելի բարվոք վիճակում են:
Ամենաքիչ սպանությունները կատարվում են համապասխանաբար Շվեյցարիայում, Իսլանդիայում, Նորվեգիայում, Սլովենիայում, Սան Մարինոյում, Շվեդիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Իտալիայում և Ավստրալիայում:
Թուրքիայում կատարվող հանցագործությունների 50 տոկոսը հրաձգային զենքի, 20 տոկոսը` կտրող- ծակող գործիքի, 2 տոկոսը` խեղդելու, 2 տոկոսը` բութ գործիքով հարվածի միջոցով է կատարվում:
Ալբանիայում, Լատվիայում, Լիտվայում, Մակեդոնիայում, Ռումինիայում, Ռուսաստանում և Թուրքիայում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիզիկական և սեռական բռնության, ընտանեկան բռնությունների, ընտանիքում թմրամոլների կամ հարբեցողների առկայության դեպքում երեխաների շրջանում գրեթե 40 անգամ մեծանում է ինքնասպանության, 9 անգամ` ալկոհոլամոլության, 6 անգամ` թմրամոլության, 3 անգամ` անչափահաս տարիքում սեռական հարաբերություններ ունենալու և 3 անգամ` ծխախոտից կախվածության առաջացման ռիսկը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |