Միջազգային07:29, 11 Մարտ 2015
Փերինչեքի կուսակցությունը Լատինական Ամերիկայում զբաղված է Հայոց ցեղասպանության հերքումով

Թուրքիայի «Հայրենիք» (նախկին` աշխատավորական) կուսակցության (ՀԿ-VP) պատվիրակությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ քարոզչական արշավ սկսելու համար մեկնել է Լատինական Ամերիկայի երկրներ: Կուսակցապետը հայտնի հակահայ քաղաքական գործիչ Դողու Փերինչեքն է:
Հակահայկական տրամադրություններով աչքի ընկնող նշյալ կուսակցության անդամները եղել են Մեքսիկայում, որտեղ հանդիպում են ունեցել, այդ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Աշխատավորական» կուսակցության ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնում է թուրքական «Ոլուսալքանալ» լրատվամիջոցը, կողմերը հանդիպման ժամանակ քննարկել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ ձեռնարկվելիք առաջիկա միջոցները: Թուրքական կուսակցության պատվիրակությունը կրկին առաջ է քաշել Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու զեկույցը, որտեղ իբր Քաջազնունին խոստովանում է, թե իրականում հայերն են փորձել բնաջնջնել թուրքերին:
Տեղեկացնենք, որ այդ անհասկանալի և անհիմն զեկույցը առաջ է քաշել Դողու Փերինչեքի որդին` Մեհմեթ Փերինչեքը: Այդ թեմայով նույնիսկ վերջերս գիրք է հրատարակվել Իրանի մայրաքաղաք Թեհրանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |