Տնտեսական08:29, 12 Մարտ 2015
ԵՄ-ն ծրագրում է էներգետիկ համագործակցություն սկսել Թուրքիայի հետ

Եվրոպական միության (ԵՄ) հանձնաժողովը նպատակ ունի Եվրոպայում ընդհանուր էներգետիկ շուկա ստեղծելուն միտված «Էներգետիկ միություն» նախագծի շրջանակներում համագործակցել Թուրքիայի հետ:
ԵՄ հանձնաժողովը, ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության «էներգետիկ միության» վերաբերյալ հարցերին, հանդես է եկել գրավոր պարզաբանմամբ:
«Եվրահանձնաժողովը, էլեկտրաէներգիա արտադրող կամ տարանցում իրականացնող երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Ալժիրի, Ադրբեջանի, Թուրքմենստանի և այլ պոտենցիալ մատակարար երկրների հետ էներգետիկ համագործակցություն ստեղծելու համար գործադրելու է իր բոլոր արտաքին քաղաքական լծակները»- ասված է գրավոր հայտարարության մեջ:
Եվրահանձնաժողովն ուսումնասիրում է ԵՄ անդամ երկրների՝ երրորդ երկրների հետ էներգետիկայի ոլորտում կնքած բոլոր պայմանագրերը: Առաջիկայում նմանատիպ պայմանագրեր կնքելիս ԵՄ անդամ երկրները պարտադրված կլինեն այդ մասին տեղեկացնելու «Էներգետիկ միությանը»: Անդամ երկրների և երրորդ երկրների միջև ստորագրվող էներգետիկ պայմանագրերը կլինեն «Էներգետիկ միության» վերահսկողության տակ:
«Էներգետիկ միության» հարցերով եվրահանձնաժողովի անդամ Մարոս Սևկովիկը նշել է, որ այդ նախագիծը վերջին 50 տարում ԵՄ-ում նման թեմայով օրակարգ բերված հեռանկարային նախագիծերից մեկն է:
«Էներգետիկ միության» նախագծի նպատակը ոչ միայն Եվրոպայում ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծումն է, այլև եվրաինտեգրման խթանումը, էներգետիկայի ոլորտում արտաքին երկրներից կախվածության նվազեցումը, վերականգնվող էներգիայի ոլորտում ձեռքբերումներ ունենալը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |