Տարածաշրջան07:21, 12 Մարտ 2015
Սոցհարցում Թուրքիայում` խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

Հանրային կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող «SONAR» հետազոտական ընկերությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սոցհարցումներ է իրականացրել Թուրքիայի բնակչության շրջանում: Նշյալ ընկերությունը հայտնի է երկրի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության հետ ունեցած սերտ կապերով:
Թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» թերթի կայքը տեղեկացնում է, որ «SONAR»-ի անցկացրած հարցումների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ- AKP) կուսակցությունը հավաքել է 40 տոկոս ձայն: Նման ցուցանիշով «ԱԶԿ»-ն Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM) կարող է ունենալ ընդամենը 243 պատգամավորական աթոռ: Իսկ դա կնշանակի, որ 550 անդամ ունեցող Թուրքիայի միապալատ խորհրդարանում ԱԶԿ-ն չի կարողանա մեծամասնություն կազմել:
Նույն այդ հարցումների համաձայն` ԺՀԿ-ն ստացել է 27.1 տոկոս ձայն, իսկ Դևլեթ Բահչելի գլխավորած ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունը և «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ը համապատասխանաբար ստացել են 18 և 10.1 տոկոս ձայներ: Նման ցուցանիշով վերջին երկուսը խորհրդարանում կարող են ունենալ 116 և 58 պատգամավորական մանդատ:
Հիշեցնենք, որ ներկայիս գումարման խորհրդարանի ընտրությունների ժամանակ (2011թ.) ԱԶԿ-ն ստացել էր 21 մլն 320. 207 ձայն (49.80 տոկոս), ԺՀԿ-ն` 11 մլն 122.420 ձայն (25.98 տոկոս), իսկ ԱՇԿ-ն`5 մլն 575.010 (13.02 տոկոս):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |