Միջազգային09:43, 12 Մարտ 2015
Օբամայի հատուկ ներկայացուցիչը պատրաստվում է մեկնել Թուրքիա

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի հարցերով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ Ջոն Ալենը պատրաստվում է մեկնել Թուրքիա: Պահեստազորի գեներալ Ջոն Ալենի հետ Թուրքիա է մեկնելու նաև ԱՄՆ-ի պետքարտուղարության խորհրդատուի օգնական Բրեթ Մըքգուրկը:
Միացյալ նահանգներում գործող թուրքական`«turkishny.com» լրատվական կայքը, հղում անելով ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությանը, նշում է, որ Ալենը և Մըքգուրկը մարտի 12-ին և 13-ին, ԻՊ-ի դեմ արդյունավետ գործողություններ իրականացնելու հարցերը քննարկելու նպատակով նախ կայցելեն Իտալիա և Վատիկան, ապա` Թուրքիա:
Թուրքիա կայանալիք այցի ժամանակ քննարկվելու են ԱՄՆ-ի գլխավորությամբ ԻՊ-ի դեմ ձևավորված միջազգային կոալիցիային Թուրքիայի միանալու հարցը: Քննարկումների օրակարգում է լինելու նաև Սիրիայից և Իրաքից Թուրքիա գաղթած ավելի քան 1 մլն 600.000 փախստականների հարցը:
ԱՄՆ-ի վերոնշյալ երկու պաշտոնյաները Թուրքիայից հետո մեկնելու են Գերմանիա և Բելգիա, որտեղ նույնպես քննարկելու են ԻՊ-ի դեմ պայքար հետագա քայլերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |