Հասարակական08:43, 13 Մարտ 2015
Թուրքիայում «Նիշանյանի տներ»-ը քանդելու որոշում է ընդունվել
Թուրքիայի Իզմիր նահանգի հարավում գտնվող իր տուրիստական նշանակությամբ հայտնի Սելչուք շրջանի իշխանությունները որոշում են կայացրել ապամոնտաժել պոլսահայ անվանի մտավորական, գրող, լեզվաբան Սևան Նիշանյանին պատկանող իջևանատները: Վերջիններս Թուրքիայի հյուրանոցային համալիրների մեջ հայտնի են «Նիշանյանի տներ» անվանումով:
Տարիներ առաջ կիսաքանդ ու խարխուլ վիճակում գտնվող այդ շինությունները իր սեփական միջոցներով վերակառուցած Նիշանյանին թուրքական դատարանը երկարաժամկետ ազատազրկման էր դատապարտել՝ ապօրինի գործունեություն ծավալելու մեղադրանքով:
Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքը տեղեկացնում է, որ Սելչուքի ՏԻՄ-ը նշյալ շինություններն ապամոնտաժելու որոշման մասին արդեն գրավոր տեղեկացրել է «Նեսին» հիմնադրամին, որին Նիշանյանը նվիրաբերել էր իր իջևանատները:
Գրության մեջ ասվում է, որ, համաձայն Իզմիրի Մշակութային արժեքների պահպանման տարածաշրջանային վարչության տնօրինության 2014թ մարտի 14-ի որոշման՝ շինությունները «ենթակա են շտապ ապամոնտաժման», քանի որ դրանք «ապօրինի կառույցներ են»: Նույն որոշման համաձայն՝ եթե շենքերի ապամոնտաժումը չկատարվի, դա կիրականացնի Սելչուքի ՏԻՄ-ը, իսկ համապատասխան ծախսերը պարտավոր կլինի հոգալ «Նեսին» հիմնադրամը:
Հիշեցնենք, որ «Նիշանյանի տներ»-ի ապամոնտաժման վերաբերյալ Իզմիրի նահանգային իշխանությունների կայացրած մի շարք որոշումներին ի պատասխան Նիշանյանը 2010-ին խնդրո առարկա տարածքում կառուցել էր «Ընդդիմության աշտարակ»:
Իր նկատմամբ իրականացվող թուրքական իշխանությունների այդ հետապնդումները Նիշանյանը պատճառաբանել է իր հայ լինելու հանգամանքով: «Այդ տներն իմ երեխաներն են… Կառուցել չգիտեն, սակայն երբ հարցը վերաբերում է ավերելուն, առյուծներ են»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Դիարբեքիր նահանգի մի շարք հասցեներում խուզարկություններ է իրականացվել: Ձերբակալվածներին տեղափոխել են ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունք:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |