Տարածաշրջան10:04, 16 Մարտ 2015
New York Times. Թուրքիան մեկուսանում է ՆԱՏՕ-ից

Ամերիկյան «New York Times» թերթում հրապարակված հոդվածում նշվում է, որ չնայած Թուրքիայի արտաքին գերատեսչության պաշտոնական կայքում զետեղված հայտարարությանը, համաձայն որի, երկրի անվտանգության հարցերում ՆԱՏՕ-ին վերապահվում է առանցքային դեր, երբեք Թուրքիայի դերը դաշինքում այնքան անորոշ չի եղել, որքան հիմա:
Հոդվածագիրը շեշտադրումը կատարվում է Թուրքիայի հետ կապված երեք թեմաների վրա, որոնք վնաս են հասցնում ՆԱՏՕ-ի սկզբունքներին: Թուրքական «Այդընլըք» լրատվական կայքի տեղեկացմամբ` այդ թեմաներն են`
1. «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարին ոչ բավարար մասնակցությունը:
2. Չինաստանից ՆԱՏՕ-ի համակարգերին չհամապատասխանող հակահրթիռային համակարգեր գնելու մտադրությունը:
3. Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի իրականացրած օկուպացիայի վերաբերյալ հստակ դիրքորոշում չարտահայտելը:
Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու երկրի կառավարությունը, որոնք ՆԱՏՕ-ի հետ ամբողջական համագործակցություն չեն իրականացնում, բացահայտ կերպով դաշինքի սկզբունքներին ու շահերին հակասող դիրքորոշում են որդեգրել: Խիստ քննադատության է ենթարկվել Թուրքիայի` ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերին չինտեգրվող չինական արտադրության մեծ հեռահարության հակահրթիռային համակարգերի գնման մտադրությունը: Դա լրջորեն անհանսգտացրել է արևմտյան դաշնակիցներին: Հիշեցվում է, որ չինական հրթիռային այդ համակարգերը ռիսկային են, և ԱՄՆ կոնգրեսականներն արդեն դեմ են արտահայտվել այդ գաղափարին:
Ամերիկյան թերթի քննադատություններից զերծ չեն մնացել վերջին շրջանում նկատվող ռուս-թուրքական հարաբերությունները և Թուրքիայի տարածքով անցկացվելիք ռուսական գազատարի կառուցման վերաբերյալ համաձայնությունը: Հոդվածի վերջում նշվում է, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը ոչ մի կերպ չի պատկերացնում Թուրքիայի մեկուսացումը ՆԱՏՕ-ից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |