Միջազգային12:16, 16 Մարտ 2015
Գերմանիայում Թուրքիայի դեսպանը անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային

Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնին «Եվրոպացի թուրքերի դեմոկրատական միության» ժողովին հանդես գալով ելույթով` անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Ավնին նշել է, թե իբր թուրքերը միշտ պատրաստ են առերեսվել իրենց պատմության հետ և այդ առումով ամաչելու պատճառ չունեն:
Ըստ թուրքական «Բեյազգազեթե» լրատվամիջոցի` Ավնին, հավատարիմ մնալով թուրքական ժխտողական քաղաքականության, նշել է, որ Թուրքիային վերագրված այն մեղադրանքները, թե թուրքերը կոտորել և բնաջնջել են հայերին, հիմք չունեն:
Կարևորելով առաջիկա ժամանակում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարելու ինտենսիվ աշխատանքերը, դեսպանը ասել է. «Ոմանք այնպես են անում, որ մեր երեխաները մեր պատմությունից ամաչեն: Մենք ամաչելու որևէ բան չունենք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |