Քաղաքական12:43, 16 Մարտ 2015
Եվրապատգամավորի հարցազրույցը «Ermenihaber.am»-ին. «Ծնունդով թուրք լինելս ինձ պարտավորեցրեց գնալ Ծիծեռնակաբերդ»
Օրերս Երևանում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած պատվիրակությանը:
Եվրոպայի խորհրդարանի անդամ ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը «Ermenihaber.am»-ի հետ զրույցում խոսեց իր այցի նպատակի, ինչպես նաև հայ- թուրքական սահմանի բացման հեռանկարների մասին:
Ըստ եվրոպացի պատգամավորի` սահմանի բացման հարցում կողմերը պետք է նախպայմաններ չդնեն. «Չնայած արձանագրությունների ստորագրմանը` Թուրքիան Ադրբեջանի ճնշման տակ չկարողացավ գործընթացը ավարտին հասցնել: Կարծում եմ սահմանի բացման հարցում կողմերը պետք է նախապայմաններ չդնեն: Հայաստանը Ցեղասպանության ճանաչման հարցը, իսկ Թուրքիան` Ղարաբաղյան հակամարտությունը պետք է որպես նախապայման չօգտագործեն»:
Օզդեմիրն արձանագրությունների չվավերացումը համարում է բաց թողնված շանս, որից երկու կողմերն էլ տուժեցին:
«Վստահ եմ սահմանի բացումը ձեռնտու է երկու կողմերի համար էլ: Գուցե դրանից հետո Թուրքիայի հայացքը սեփական պատմության հանդեպ կփոխվեր: Սա դրական ազդեցություն կունենար նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա: Սահմանի փակ մնալը թերևս ինչ-որ չափով ձեռնտու է Ռուսաստանին: Այս տեսակետից Թուրքիայի վարած քաղաքականությունը տրամաբանված չէ: Կարծես թե Հայաստանին «հրում է» դեպի Ռուսաստանի կողմը»:
Այնուամենայնիվ պատգամավորը լավատես է սահմանի բացման հարցում:
«Ուշ թե շուտ սահմանը պետք է բացվի, կարծում եմ: Ու բացված սահմանն էլ կարելի է Հրանտ Դինքի անունով կոչել: Քանի որ Հրանտ Դինքը, մի գործիչ էր, որը իր ողջ կյանքի ընթացքում պայքարեց այս սահմանի բացման համար»:
Եվ վերջում «Ermenihaber.am»-ի այն դիտարկմանը, թե Օզդեմիրը այցի շրջանակներում այցելել է Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձան և արդյոք նրա թուրքական ինքնությունը չի «խոչընդոտում» նմանատիպ այցին, պատգամավորը պատասխանեց. «Ճիշտ հակառակը: Ծնունդով թուրք լինելս ինձ պարտավորեցրեց գնալ Ծիծեռնակաբերդ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |