Ցեղասպանություն13:46, 16 Մարտ 2015
Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը թարգմանվել է ֆրանսերեն
Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` Օսմանյան կայսրության ռազմածովային ուժերի նախարար Ջեմալ փաշայի թոռան` գրող-լրագրող Հասան Ջեմալի հեղինակած «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքն արևելահայերենից հետո թարգմանվել է նաև ֆրանսերեն լեզվով:
2007 թվականին սպանված պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված գրքի ֆրանսերեն տարբերակը կտպագրվի մարտի 19-ին ֆրանսիական «Les Prairies ordinaires» հրատարակչությունում:
Այս մասին տեղեկացնող թուրքական «T24» լրատվական կայքը հիշեցնում է, որ գիրքը հայերեն թարգմանվել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանի և հրատարակվել Հրանտ Դինք հիմնադրամի կողմից:
Նշենք, որ Հասան Ջեմալը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Արմենոցիդ), ներողություն խնդրել հայերից, այցելել Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |