Միջազգային09:40, 17 Մարտ 2015
ԱՄՆ-ում թուրքական լոբբինգի պատասխան քայլերը` ընդդեմ հայկականի

Ապրիլին ընդառաջ ավելի են ակտիվանում ամերիկահայ համայնքի ու կազմակերպությունների նախաձեռնած գործողությունները` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Այդ ամենին փորձում են հակազդել ԱՄՆ-ի թուրքական կազմակերպությունները:
Թուրքական իշխանամետ «Սաբահ» պարբերականը ներկայացրել է վերջին շրջանում ամերիկահայերի կողմից իրականացված մի քանի կարևոր նախաձեռնությունները, ապա անդրադարձել թուրքական կողմի պատասխան գործողություններին ու դեռ իրականացվելիք միջոցառումներին:
Թերթն ուշադրություն է հրավիրել հայկական կազմակերպությունների իրականացրած «Divest Turkey» արշավին, որի արդյունքում Բերքլիի համալսարանը չեղյալ հայտարարեց Թուրքիայում նախատեսած 74 մլն դոլարանոց իր ներդրումային ծրագիրը: Նշվել է նաև հայկական համայնքի ջանքերով Կալիֆորնիայում Աթաթուրքի արձանի տեղադրման ծրագրի կասեցումը, հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիիի մասնակցությամբ իրականացվող միջոցառումները և այլն:
Թուրքական կողմի պատասխան քայլերից նշվում է, այս շաբաթ սկսվող «Action Alert» ակցիան, որն իր բնույթով պատասխան է Նյու Ջերսի նահանգի խորհրդարանում երկու խորհրդարանականի կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված բանաձևին:
Ապրիլի 24-ին ընդառաջ ԱՄՆ-ի թուրքական կազմակերպությունները թուրք բնակչությանը սոցմեդիայի միջոցով գործի անցնելու կոչեր են անում: Թուրք բնակչությանը իրազեկում են ապրիլի 24-ին Վաշինգթոնի թուրքական դեսպանատան առջև թուրքական կողմի ծրագրած հանրահավաքի մասին: Քարոզչական նպատակով շրջանառվում է #24nisandadcdeyiz հեշթեգը:
Թուրքական լոբբինգին է վերագրվում նաև վերջերս ԱՄՆ-ի սենատոր Բիլ Շուսթերի ելույթը, որով վերջինս պաշտպանում էր այն թեզը, թե Հայոց ցեղասպանության ճանաչմանն օժանդակելը հակասում է Միացյալ նահանգների շահերին: Այս շարքից է նաև նախկին կոնգրեսական Դան Բարթոնի տեղական թերթերից մեկում հրապարակված հոդվածը, որում հեղինակը քննության էր առել հայ-իրանական մերձեցումը` այն հակադրելով ԱՄՆ-ի շահերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |