Ցեղասպանություն08:01, 18 Մարտ 2015
Էրդողանը Պուտինի հետ զրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին

Նախօրեին թուրքական կողմի նախաձեռնությամբ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև տեղի է ունեցել 30 րոպեանոց հեռախոսազրույց:
Ըստ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության` Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողնաը անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանության հարցին: Մասնավորապես Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում կողմնակից է պատմությունը «արդար հիշողության հեռանկարով դիտարկելուն»: Նա Հայաստանին կրկին մեղադրել է նախ «խաղաղության կոչերն անտեսելու», ապա` համատեղ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը մերժելու մեջ:
Զրուցակիցները քննարկել են ռուս-թուրքական հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող էներգետիկ ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցեր:Զրույցի օրակարգում են եղել նաև «Թուրքական հոսք» գազատար նախագծի հեռանկարներին, Ղրիմի թաթարների կարգավիճակին , ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի հաղթահարելուն ուղղված ջանքերին և քայլերին առնչվող հարցեր:
Տեղեկացնենք, որ «Թուրքական հոսք» գազատար նախագիծը շրջանառության մեջ մտավ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բոլորի համար անսպասելիորեն հայտարարեց, որ Ռուսաստանը հրաժարվում է «Հարավային հոսք» գազատար նախագծի շինարարությունից` Եվրամիության ոչ կառուցողական դիրքորաշման պատճառով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |