Հասարակական07:23, 18 Մարտ 2015
Կարսում մոռացել են հնչեցնել Ադրբեջանի հիմնը. Էրդողանը բարկացել է
Նախօրեին Կարսում «Ալիևի անվան տեխնիկական վարժարանի» բացման ժամանակ, որին մասնակցել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները, ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել:
Ըստ արարողակարգի նախագահների ելույթներից առաջ պետք է հնչեցվեր երկու երկրների ազգային օրհներգերը: Սակայն Թուրքիայի հիմնը հնչեցվելուց հետո, երբ բոլոր ներկաները ոտքի վրա սպասել են Ադրբեջանի օրհներգի հնչելուն, պարզվել է, որ կազմակերպիչները մոռացել են Ադրբեջանի հիմնի մասին:Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման»-ը:
Թուրքական մամուլում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է Էրդողանը կանչել է արարողության կազմակերպման պատասխանատուին և պահանջել ուղղել սխալը: Այդ ժամանակ մոտեցել է Թուրքիայի կրթության նախարարը և հեռախոսով ինչ որ երաժշտություն հնչեցնելով` հարցրել է Էրդողանին, թե արդյոք դա չէ Ադրբեջանի հիմնը: Էրդողանն էլ, որպեսզի ևս մեկ սխալմունք չլինի, հեռախոսը մոտեցրել է Ալիևին` նույն հարցը նրան ուղղելով: Ստանալով Ալիևի դրական պատասխանը` Էրդողանը մոտեցել է ամբիոնին և սկսել իր ելույթը այս բառերով. «Նախ ուղղենք արարողակարգի սխալը` միասնաբեր լսելով Ադրբեջանի օրհներգը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |