Ցեղասպանություն09:48, 18 Մարտ 2015
ԵԽ պաշտոնյան` Չիչեքին. «Ցեղասպանությունը նաև խղճի հարց է»

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը հանդիպել է Թուրքիա այցելած Եվրոպական խարհրդարանի (ԵԽ) Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքի հետ: Ըստ «Ագօս»-ի` հանդիպմանը անդրադարձ է եղել օրեր առաջ ԵԽ-ի ընդունած բանաձևին, որով Թուրքիային կոչ էր արվում ընդունել Հայոց ցեղասպանությունը:
Չիչեքը, նշելով, որ խորհրդարանները չպետք է դատարանների գործառույթ կատարեն, ասել է. «Մենք ամենաշատն ենք ցանկանում, որ 1915-ի իրադարձությունների վրա լուս սփռվի, սակայն դա ոչ թե խորհրդարանների, այլ պատմաբանների գործն է: Առանց որևէ դատական որոշման, ընդամենը պնդումների վրա հիմնվելով, խորհրդարանների կողմից այդպիսի որոշումների կայացումը կարծում եմ, որ չի նպաստի խաղաղությանը»:
Ի պատասխան Չիչեքի ելույթի` Բրոքը հիշեցրել է, որ իր երկիրը` Գերմանիան, ընդունել է իր կողմից իրագործված ցեղասպանությունը:
Չիչեքը կրկին պնդել է, որ հայկական հարցի պարագայում ոչ մի դատական որոշում չկա` ի տարբերություն Հոլոքոստի: «Ցավալի իրադարձություններն այլ բան են, առանց դատական որոշման որևէ երկրի ցեղասպանություն կատարելու մեջ մեղադրելը` այլ բան»,- ասել է թուրք խոսնակը:
Այս անգամ Բրոքը պատասխանել է, որ ԵԽ անդամ երկրներում տարբեր կերպ են այս թեման քննության առնում և ԵԽ-ի համար այն քաղաքական լինելուց բացի, նաև խղճի հարց է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |