Տարածաշրջան11:12, 20 Մարտ 2015
Թուրքիայում կանցկացվի «Առերեսվում ենք 100 տարվա ցավի հետ» խորագրով համաժողով

Ներկայիս Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում (պատմական Այնթապ) Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվելու է «Առերեսվում ենք 100 տարվա ցավի հետ» խորագրով միջոցառում:
Ըստ թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքի`մարտի 21-ին «Կանաչների կուսակցության» կողմից անցկացվելիք միջոացռումն իրենից ներկայացնելու է հանրության համար բաց քննարկում հանդիսացող համաժողով Հայոց ցեղասպանության թեմայով: Գլխավոր հարցադրումը լինելու է հետևյալը. «Ի՞նչ եղավ Այնթապի մշակութային բազմազանությանը»:
Բանախոսի կարգավիճակով միջոցառմանը ելույթներով հանդես կգան «Կանաչների» կուսակցության խոսնակ Սևիլ Թուրքանը, ԱՄՆ-ում բնակվող ծնունդով Լիբանանցի ակադեմիկոս Խաչիկ Մուրադյանը, խմբագիր, թարգմանիչ Աթիլլա Թույգանը և թարգմանիչ Մուրաթ Ուչաները:
«Կանաչների կուսակցության» Այնթապի կառույցի պատասխանատու Ջելալ Դենիզը, լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Թուրքիան բազմաթիվ պատմական իրադարձությունների հետ առերեսվելու կարիք ունի, որոնցից գլխավորը Հայոց ցեղասպանությունն է: Վերջինիս խոսքերով իրենց կուսակցությունը ցանկանում է սեփական ներդրումն ունենալ այդ գործում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |