Քաղաքական11:11, 19 Մարտ 2015
Էրդողանի հարցը Հայստանին ու սփյուռքին` « Մենք100.000-ավոր փաստաթղթեր ունենք: Դո՞ւք ինչքան ունեք»
«Եթե մեր ժողովրդի վերջին 100-150 տարվա տառապանքների հետևից գնանք, ապա հայերի պնդումներից մի քանի անգամ շատ ասելիք կունենանք ու ավելի շատ հաշիվներ կունենանք պահանջելու»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր տեղի ունեցած գիտաժողով-ցուցահանդեսի ժամանակ: Այն կազմակերպվել է Թուրքիայի կառավարության պետարխիվների վարչության կողմից Ստամբուլում` մարտի 19-21-ը: Գիտաժողով-ցուցահանդեսն ընթանում է այլ երկրների արխիվների ղեկավարների մասնակցությամբ և «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը 100 տարի անց” խորագրի ներքո:
Էրդողանը, ով իր ելույթում զգալի տեղ է հատկացրել հայկական թեմային, ասել է, որ պատմության տարբեր ժամանակների նման համաշխարհային պատերազմի ժամանակ էլ ողբերգություններ ու ցավալի իրադարձություններ կարող է եղած լինեն, սակայն միայն հայերը չեն այդ իրադարձություններից տուժել:
Ըստ թուրքական «Քանալ հաբեր» լրատվական կայքի` Էրդողանը նշել է, որ Բալկաններում ու Կովկասում մուսուլմանների պատմականորեն ամենաշատ կոտորածները հենց այդ ժամանակահատվածում են կատարվել: Էրդողանը կրկին մեղադրել է հայկական կողմին` ասելով, որ երբ իրենք 2015-ը նշում են որպես իրենց հերոսական հաղթանակի տարի, ոմանք այդ տարեթիվը դարձրել են Թուրքիայի դեմ թշնամության դրոշակ: Թուրքիայի նախագահը մեղադրել է հայկական սփյուռքին աշխարհի տարբեր ծայրերում իրականացրած արշավի համար, որն իր խոսքերով հայերի տառապանքները վառ պահելուց բացի Թուրքիային ուղղված բացահայտ թշնամության դրսևորում է:
Էրդողանն արդեն ավանդական դարձած ոճով դիմել է Սփյուռքին ու Հայաստանին. «Հե՜յ հայկական սփյուռք, հե՜յ Հայաստանի ղեկավարություն, եկեք, համեցեք, մեր արխիվներն ու փաստաթղթերն այստեղ են, մենք 100 հազարավոր փաստաթղթեր ունենք: Դո՞ւք ինչքան փաստաթղթեր ունեք: Հանեք փաստաթղթերը, պատմաբաններին, արխիվագետներին, քաղաքագետներին, իրավաբաններին ու նույնիսկ հնագետներին լիազորենք այդ հարցի վերաբերյալ: Ուրիշ երկրներ շրջելով, լոբբիներ ձևավորելով ու ոչ պատշաճ ճանապարհներով Թուրքիաի դեմ իրականացրած արշավներով ոչինչ չեք շահելու»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |