Ցեղասպանություն14:16, 19 Մարտ 2015
Թուրք լրագրող. «Ցեղասպանության 100-ամյակը մեր երեսին սուտ ասողների հետ առերեսվելու հնարավորություն է»
Թուրքական «Բիանեթ» լրատվական կայքի լրագրող Էլիֆ Աքգյուլը, ով այս օրերին Երևանում մասնակցում է «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումին, ուշագրավ հոդված է գրել իր երևանյան տպավորությունների և ապրիլի 24-ին Թուրքիայում նախատեսված միջոցառման մասին:
Թուրք լրագրողի` «Ինչպե՞ս բացատրեմ, թե ինչու ենք ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտը նշում» վերտառությամբ հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«2014 թվականի ապրիլի 22-ին անձնագրումս առաջին կնիքը դրեցին: Հայկական կնիքը… Այսօր, գրեթե մեկ տարի անց նորից Հայաստանում, Երևանում եմ: Ապրիլի 24-ին ընդառաջ, լրագրողների մեծ խմբով հանդիպեցինք «Արարատի ստորոտ»-ում:
Հայերեն, ռուսերեն, իսպաներեն, բուլղարերեն, սերբերեն, թուրքերեն, արաբերեն.. բազմալեզու ձայները լցրել են շենքը, որտեղ ընթանում է մեդիաֆորում: Նրանք մի հարցի պատասխան ստանալու ակնկալիքով են եկել. Այն է` «Ցեղասպանության հարյուրամյակին Թուրքիան ի՞նչ դիրքորոշում կորդեգրի»:
Հետաքրքիր է, որ ոչ ոք չէր տալիս այն հարցը, թե «Ցեղասպնություն իսկապես եղե՞լ է»: Եվ ոչ էլ 100-ամյա ապացույցները որոնող կար: Գուցե ասեք` «Սրանք ի՞նչ լրագրողներ են», բայց, հավատացեք, սրանք լրագրողներ են, ովքեր գիտեն, որ ծովի մակարդակում ջուրը 100 աստիճանում եռում է: Այս ջուրը չակերտավոր չի եռում: Իսկապես բլբլթալով եռում է:
Բլթբլթալով եռում էին նաև քննարկումները: Քննարկումների կենտրոնում թերևս Հայաստանի` ապրիլքսանչորսյան միջոցառումներին ներկա գտնվելու և ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիային ուղղված հրավերն էր, որին ի պատասխան Թուրքիան Հայաստանին Գալիպոլիի միջոցառմանը հրավիրեց: Այնքան անհեթեթ հրավեր, որ բոլորը հարցնում էին «Ի՞նչ կապ ունի»: Ցավոք, ֆորումին մասնակցող 4 թուրք լրագրողներից մեկն էլ ես եմ, և այս հարցի պատասխանը ինձանից էլ են սպասում :
Բայց ես այս հարցի պատասխանը չգիտեմ: Որպես Թուրքիայի հանրապետության կրթության նախարարության ծրագրերով կրթված քաղաքացի` տարիներ շարունակ ինձ սովորեցրել են Գալիպոլիի հաղթանակը նշել մարտի 18-ին: Ապրիլի 24-ի մասին խոսք չի եղել: Առհասարակ ապրիլի 24-ի մասին խոսք չէր էլ կարող լինել: Նույնիսկ պաշտոնական օրացույցով ապրիլի 23-ից մայիսի 19-ը արձակուրդ էր հայտարարված: Հիմա ես ի՞նչպես պատասխանեմ այն հարցին, թե ապրիլի 24-ին ինչու ենք մենք Գալիպոլին հիշում: Որովհետև սա հասարակ տարի չէ: Դարաշրջանի առաջին ցեղասպանության 100 ամյակն է: Առանց այդ էլ, եթե մենք ասենք, թե Գալիպոլիի հաղթանակն ենք տոնում, մեզ ոչ ոք չի հավատա: Կասեն` «անցյալ տարի մահացածների համար ցավակցություն հայտնեցիք, այս տարի տոնու՞մ եք»:
Որովհետև սա 100 ամյակն է:
Կա մի ժողովուրդ, որին 100 տարի շարունակ խաբել են ու ստիպել, որ սուտը որպես իրականության ընդունի: Խոսքս թուրք ժողովրդի մասին է:
Խոսքս այն մասին, որ դպրոցում Դեր Զորի անապատը որպես օազիս ներկայացնող Սարը Գելինի փաստագրական ֆիլմը դիտելուցս մի քանի տարի հետո տեղահանությունը «անմարդկային» երևույթ հայտարարվեց:
Խոսքս այն մասին է, որ «Առաջին աշխարահամարտի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները բոլորիս ընդհանուր ցավն է: Այդ ցավալի պատմությանն արդար հիշողության հեռանկարով նայելը մարդկային պատասխանատվություն է» ասելուց հետո, փորձեցին 1-ին աշխարհամարտի ժամանակագրությունը փոխել:
Հայոց ցեղասպանություն, 1915, տեղահանություն .. Սա ուղղակի հերքում չէ: Սա իրականություն է, որը փորձում են կոծկել: Սա մի պետության կողմից սեփական ժողովրդին խաբելն է: Սեփական ժողովրդին այդ ստով սնելն է: Այդ ստով մարդկանց սպանելն է: Այս ստի տակ թաքնվելով` մեղքերը արդարացնելու փորձ է:
Ուստի 100 ամյակը միայն ցեղասպանություն վերապրած հայերի խնդիրը չէ: 100 ամյակը մեր երեսին սուտ ասողների հետ առերեսվելու հնարավորություն է:
Ինչքան էլ, որ նրանք «Ճշմարտության նախարարությունում» նորանոր տարեթվեր հորինեն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |