Տարածաշրջան10:49, 20 Մարտ 2015
Zaman. Ապրիլի 24-ն արդեն հեռու չէ, փախչելու տեղ չի մնացել, աշխարհը հիշելու է Հայոց ցեղասպանությունը
Թուրքիայի իշխանությունների հետ առճակատման մեջ գտնվող գյուլենական ուժերի համակիր «Zaman» օրաթերթում սկանդալային հոդված է հրապարակվել: Zaman-ում սյունակ վարող Հոլանդիայի «Կանաչների ձախ կուսակցություն»-ից Եվրախորհրդարանի անդամ, ԵԽ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Թուրքիա-ԵՄ խորհրդարանական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ջուսթ Լագենդիյքն իր «Պահարանի կմախքը» հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին: Հոդվածը դժգոհություն է առաջացրել իշխանամետ շրջանակներում: Մասնավորապես թուրքական «Yeniakit» լրատվակայքը «Zaman-ը հիմա էլ սկսել է հայկական ստերը պաշտպանել» վերնագրով լուրի մեջ անդրադարձել է վերոնշյալին:
Ըստ «Yeniakit»-ի՝ Հայոց ցեղասպանությանն ընդդիմացող դիքորոշմամբ հայտնի «Zaman» պարբերականի կողմից հայանպաստ հոդվածի հրապարակման միակ նպատակը «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) իշխանությունը ջլատելն է:
Լագենդիյքն իր հոդվածը սկսում է հետևյալ նախադասությամբ. «Ապրիլի 24-ն արդեն հեռու չէ, փախչելու տեղ չի մնացել: Այդ օրը աշխարհի բոլոր ծայրերում մարդիկ հիշելու են Հայոց ցեղասպանությունը»: «Yeniakit»-ի դիտարկմամբ՝ նման բան գրելու հանդգնություն անգամ հայկական թերթերը չէին ունենա, իսկ Թուրքիայում հրապարակվող թերթում այդպիսի տողեր տեսնելն արդեն չափից դուրս է: Կայքը Լագենդիյքի հոդվածը բնութագրում է որպես «հակաթուրքական» և «սկանդալային»:
«Իր հոդվածում 14 անգամ ցեղասպանություն բառը օգտագործած Zaman-ի սյունակագիր Լագենդիյքը առաջ է քաշել այն պնդումը, թե «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավարությունը նպատակ ունի Չանաքքալեի (Դարդանել, Գալիպոլի) հերոսամարտի հարյուրամյա տարեդարձով քողարկելու «Հայոց ցեղասպանությունը», - գրում է կայքը:
«Yeniakit»-ը նաև դժգոհություն է հայտնում այն կապակցությամբ, որ Չանաքքալեի 100 ամյակի օրը (մարտի 18) առանց որևէ արգելքի հրապարակված Լագենդիյքի հոդվածը դեռ շարունակում է մնալ «Zaman» թերթի կայքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Կահիրեում տնտեսական համագործակցության ութնյակի (D-8) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Սիրիայում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում անդրադարձել Սիրիայի քրդական ուժերի հարցին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Էլեկտրոնային պատերազմի թուրքական համակարգերը լիովին խաթարել էին Ասադի ռեժիմի ռազմական հաղորդակցության ենթակառուցվածքը Սիրիայում։
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդի կարիքները հոգալու գործին։
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Աթենքը նախապատրաստական աշխատանքներ է տանում դրա դեմ և պնդում, որ համաձայնագրի կնքմամբ Կիպրոսը կհայտնվի շրջափակման մեջ:
Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |