Տարածաշրջան08:04, 21 Մարտ 2015
Ապրիլի 23-ին բոլոր հայկական եկեղեցիներից չեն ղողանջի միայն Թուրքիայի եկեղեցիների զանգերը
Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին նվիրված հիշատակման և ոգեկոչման միջոցառումների շրջանակներում աշխարհի բոլոր հայկական եկեղեցիները զանգերը պիտի ղողանջեն` ի հիշատակ ցեղասպանության անմեղ զոհերի:
Ավելի վաղ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը հայտարերել էր, որ ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման կարգ է տեղի ունենալու, քանի որ նրանք սպանվեցին հանուն հավատքի և հայրենիքի: Աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներն այս հայտարարությունից հետո որոշել են ապրիլի 23-ին ժամը 19:15-ին 100 անգամ զանգ հնչեցնել:
Ստամբուլում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ Թուրքիայում հայկական եկեղեցիների զանգերն այդ օրը չեն հնչելու: Կ. Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնել է, որ ապրիլի 24-ին պատարագ է մատուցվելու, իսկ 23-ին որևէ միջոցառում չի նախատեսվում, զանգերն էլ Ստամբուլում չեն ղողանջելու:
Նույն աղբյուրի համաձայն` մարտի 22-ին պատրիարքի փոխանորդը Ստամբուլի հայկական եկեղեցիներում Դարդանելի (Գալիպոլի, Չանաքքալե) ռազմական գործողությունների ժամանակ զոհված հայ զինվորիների հոգեհանգստի պատարագ է մատուցելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |