Տարածաշրջան07:06, 21 Մարտ 2015
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը մեջլիսի ընտրություններում կառաջադրի հայուհու թեկնածություն
Թուրքիայում քաղաքական կուսակցությունները պատրաստվում են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին: Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականի կայքը հայտնում է, որ երկրում գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ- CHP) ղեկավարությունը որոշում է կայացրել մեջլիսի ընտրություններին մասնկացել նաև ազգային փոքրամասնությունները ներկայացնող թեկնածուներով:
Խոսքը մասնավորապես հակական Սուրբ Հակոբ հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի վարչության տնօրեն և հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիանի՝ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ հայ տկն Թալին Էրգյունեշ Գազերի մասին է: Նա վերջերս էր իր թեկնածությունն առաջադրելու համար դիմել ԺՀԿ-ին:
Հայտնի է դարձել նաև, որ Գազերը որպես պատգամավորի թեկնածու կառաջադրվի Ստամբուլից, բայց դեռևս հստակեցված չէ, թե հատկապես որ վարչական շրջանից:
Նշենք, որ Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ-TBMM) միապալատ խորհրդարան է՝ 550 անդամներով: Խորհրդարան անցնելու նվազագույն շեմը 10 տոկոս է: 2007թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում մեկ գումարման խորհրդարանի գործունեության ժամկետը 5-ից կրճատվեց 4 տարվա: Թուրքիայի ներկայիս 24-րդ գումարման ազգային մեծ ժողովն ունի միջխորհրդարանական բարեկամության խմբեր 118 պետությունների խորհրդարանների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |