Միջազգային09:58, 21 Մարտ 2015
Թուրքական իշխանամետ կայքը գյուլենականներին մեղադրում է հայամետ լոբբինգի մեջ

Թուրքիայի իշխանական շրջանակները քանիցս մեղադրել են գյուլենական ուժերին մասնավորապես ԱՄՆ-ում հայանպաստ ակտիվություն ցուցաբերելու համար: Մասնավորապես, թուրքական իշխանամետ «yenisafak.com.tr» կայքը գրում է, թե իրենց հայտնի է դարձել, որ գյուլենական համայնքը ֆինանսավորում է ԱՄՆ կոնգրեսի այն անդամներին, որոնք Հայոց ցեղասպանության մասին բանաձև են նախապատրաստել և ներկայացրել կոնգրեսին:
Խոսքը ԱՄՆ «Հանրապետական կուսակցության» պատգամավոր Ռոբերտ Դոլդի, Կալիֆորնիայի պատգամավոր Դավիթ Վալադաոյի, «Դեմոկրատական կուսակցության» Նյու Ջերսիի պատգամավոր Ֆրանկ Պալլոնի և Կալիֆորնիայի պատգամավոր Ադամ Շիֆի մասին է, որոնք մարտի 18-ին ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատին էին ներկայացրել Օբամայից Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող մի նախագիծ:
Թուրքական իշխանամետ լրատվամիջոցը առաջ է քաշում այն պնդումը, թե չսահմանափակվելով միայն օրինագծի հեղինակներով` գյուլենականները խոշոր գումարներ են նվիրաբերել նաև հայկական բանաձևի տակ ստորագրած կոնգրեսի մյուս անդամներին: Ավելին, վերոհիշյալ կայքը պնդում է, որ ԱՄՆ-ի սենատի 74 անդամների ստորագրությամբ վերջերս հրապարակված «Թուրքիայում մամուլի ազատություն չկա» նամակը նույնպես Գյուլենական համայնքի ձեռքի գործն է, որը ԱՄՆ սենատի վերոհիշյալ 74 անդամներին ևս խոշոր չափերի գումարներ է նվիրաբերել:
Նշենք, որ գյուլենական համայնքի առաջնորդն ԱՄՆ-ում բնակվող միլիրադատեր, իսլամական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենն է, ով նախկին դաշնակցում էր Էրդողանի վարչակազմի հետ, իսկ այժմ խոր առճակատման մեջ է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |