Տնտեսական12:46, 23 Մարտ 2015
Երկու գերհզոր նավթարդյունաբերողներ պատրաստվում են համագործակցել Թուրքիայի հետ

Ավստրիական և ամերիկյան երկու խոշոր նավթարդյունաբերող ընկերություն բնական վառելանյութի որոնումներ կսկսեն Սև ծովի տարածքում: Թուրքական «memleket.com.tr» լրատվակայքը հայտնում է, որ Կենտրոնական Եվրոպայի ամենախոշոր նավթարդյունաբերական ընկերությունը՝ ավստրիական OMV-ն, և աշխարհի մասշտաբով խոշորագույն մասնավոր նավթարդյունաբերական ընկերություններից ամերիկյան Exxon-ը բնական վառելանյութի որոնումների նպատակով Թուրքիայի հետ համագործակցություն կսկեն: Հայտնի է դարձել, որ երկու կազմակերպությունն էլ ծրագրում են համագործակցել Թուրքիայի նավթագազային կորպորացիայի (TPAO) հետ: Նախատեսվում է իրականցնել և նավթի և բնական գազի պաշարների որոնումներ:
Աղբյուրը նշում է, որ Exxon-ը սպասում է մեկ այլ հայտնի նավթարդյունաբերողի՝ Shell-ի կողմից սևծովյան տարածքում իրականացվելիք զոնդավորման գործընթացի ավարտին: Ըստ զոնդավորման արդյունքների` կորոշվեն համագործակցության պայմանները: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հայտնած տվյալների համաձայն՝ Shell ընկերությունը զոնդավորում կիրականացնի 6.440 քառակուսի մետր ջրային տարածքում: Նախատեսվում է, որ այդ գործընթացը կտևի նվազագույնը հինգ ամիս, և եթե որոնումների արդյունքում նավթ հայտնաբերվի, ապա իրականացված ծախսերի հիսուն տոկոսը կվճարի TPAO-ն:
Համագործակցության դեպքում խոշոր նավթարդյունաբերողների կողմից ակնկալվող ներդրումների չափը դեռևս հայտնի չէ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |